Ծնկաչոք Սասնայ Ծտեր

                                                         ԾՆԿԱՉՈՔ

                                                    ՍԱՍՆԱՅ   ԾՏԵՐ

Այսօր,  31 յուլիս 2016,  ծունկի  եկան  սասնայ  ծտերու  մնացած  հաւերը:

17 յուլիս 2016,  ահաբեկչական  ակտի  սկիզբէն  տեղի  ունեցածը  որակած  էի  ըստ  արժանւոյն:

Տե՛ս

«ՍԱՍՆՈՅ  ԱՊՍՏԱՄԲՈՒԹԻՒՆ»  ???

http://www.maratoug.com/archives/13507

ԱՀԱԲԵԿՉՈՒԹԻՒՆ  ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹԻՒՆ  ՀԱՅՈՒԹԻՒՆ

http://www.maratoug.com/archives/13638

ՍԱՍՆԱՅ  ԾՏԵՐ

http://www.maratoug.com/archives/13673

ՍԱՍՆԱՅ  ԾՏԵՐ  ԽՈՒՄԲԻ  ՀՈԳԵՎԱՐՔԸ

http://www.maratoug.com/archives/13697

ՍԱՍՆԱՅ  ԾՏԵՐ – ՏԱՂԷՇ

http://www.maratoug.com/archives/13746

ԼԱԿՈՏԱՆՈՑ – ԲՈԶԱՆՈՑ  ՀԱՅՈՑ  ՍՈՑՑԱՆՑ

http://www.maratoug.com/archives/14021

ՍԱՍՆԱՅ  ԾՏԵՐ – ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐ –

http://www.maratoug.com/archives/14042

Ի՞նչ  ստացուեցաւ  այս  ահաւոր  եւ  արիւնարբու  ձախաւերութենէն:

Ապահովութեան ուժերը, իրենց զանազան ստորաբաժանումներով կարողացան կացութեան տիրապետել հաւուր պատշաճի:

Ահաբեկիչները օր ըստ օրէ փաստեցին ո՛չ թէ «ժողովրդային ընդվզում», այլ ժողովրդային բարբարոսութիւն գրգռել:

15 օր շարունակ հայհոյանքները, անէծքները, ստութիւններն ու սադրանքները վերջ չունեցան, գլխաւորաբար ոստիկանութիւնը դնելով զոհի սեղանին:

Ասոնց ամենացայտուն արտացոլումը եղաւ սոցցանցերու լակոտներու եւ բոզերու լրբութիւնները, որոնք դուրս թափուելով իրենց որջերէն անիմաստօրէն հրահրուած կրակին վրայ իրենց հոտած իւղը թափեցին:

Ծունկի  եկած  պահուն,  ամենաախմախ  սասնայ  ծիտը  յայտարարեց,  մի  քանի  անգամ  շեշտելով՝

« նոր զոհեր չտալու համար, մեր դեմ կանգնած են մարդիկ, որոնք պարտականություն են կատարում, …

չենք ուզում արյուն թափվի, չենք կարող զենք բարձրացնել այն զինվորի վրա, որ հրաման է կատարում, »:

Յետոյ, չհաշուարկուած նախաձեռնութեան պարտութիւնը ընդունելու յաւելեալ փաստ մըն ալ դուրս տուաւ, ըսելով՝

«Ցավոք, այդպես չեղավ. ժողովուրդը դանդաղ շարժվեց»:

Եւ այս «ժողովուրդի» չնչին հատուածն էր, զոր դրդուելով իրենց հաշիւներով մոլորած այծմօրուք «ընդդիմադիրներէն»՝ չգիտէր ինչպէս ամէն օր բզքտել «միլիցեքին»:

Հիմա,  ամէն  ոք  կակազած,  կոկորդներն  ու  գրիչները  չորցած,  մտած  են  իրենց  որջերը:

Ժողովրդային նուաստութիւնը այն աստիճանի էր, որ նոյնիսկ չխնայեցին վերջին սպաննուող ոստիկանին, որու հասցէին անամօթաբար փսխեցին իրենց փտած ներսիդին:

Ահաւասիկ,  Հայաստանի «ժողովրդային  ընդվզումը» …:

Ասոր հակառակ, մինչեւ օրս ապահովութեան ուժերու վարած գործողութիւններէն յայտնի էր, որ մտադրութիւն չունէին սպաննելու ո՛չ մէկ շաքալ:

Անձնատուութեան նախորդող ժամերը առաւելաբար փաստեցին սասնայ ծտերու «մարտավարական» տգիտութիւնը՝ երբ պատանդ պահուած բժշկողները փախուստի դիմեցին, որոնց կարգին «խաբուած» անձեր:

15 օրեայ ահաբեկչական թատերախաղը նոր արար մըն էր հայաստանեան խառնակութեան:

ՍԱՍՆԱԼՈՒՐ

Յուլիս 31, 2016


Comments are closed.