ԵՐԵՒԱՆԵԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹԵԱՆ … (Սասնայ Ծտեր)

                                  ԵՐԵՒԱՆԵԱՆ   ԱՀԱԲԵԿՉՈՒԹԵԱՆ

                                     «ԴԻՒՑԱԶՆԱԿԱՆ»   ՎԻԺՈՒՄԸ

                                                   (Սասնայ  Ծտեր)

 

Յուլիս  17-էն  31,  2016թ.,  Երեւան  ապրեցաւ  ահաբեկչական  ակտ:

Անունը  դրին Սասնայ  Ծռեր, ու  դուրս  եկան  Սասնայ  Ծտեր:

Յանկարծ,  խարխափած  ու  մոլորած,  մի  բուռ  ամբոխ,  դուրս  բերեցին  դիւցազնական՝  հայոց երգերն անմահական:

Բացին  ու  պրպտեցին,  երկերն «հայոց  հերոսական»:

Գտան  Վարդաններ  ու  Վասակներ  …  պախարակեցին  մէկզմէկ,  թաղեցին  միմիեանց:

Այժմէական  հանգամանքով,  զիրար  կոչեցին  մէկական  թուրք …:

Մէկը  դարձաւ  ծիտերու  սիրեկան,  միւսը  դարձաւ  ծիտի  քնարերգակ.

Մէկը  եղաւ  սիրոյ  քերթող,  միւսը  եղաւ «հերոս» պատուող.

Մէկը  պատուեց  արեւմուտքը,  միւսը  պատուեց  հիւսիսը.

Ցանկացան  Ուքրանական «մէյտան» Երեւան՝  ամերիկացիներու  օգնութեամբ …:

Ցանկացան «Նոր  Հայաստան»՝ գործազուրկներու «յեղափոխութեամբ» …:

Ծիտերու  ճվճուոցը  դարձուցին  «յեղափոխութիւն»  ու  «ժողովրդային  ընդվզում» …:

Գրգռեցին  ու  փրփրեցին  ժողովրդային  բարբարոսութիւն,  ոստիկանութիւնը  դարձնելով  նոխազ  քաւութեան …:

Սկսան  հանգանակութեան,  յետագայ  գործազուրկները  քաջալերելու …:

Ինչե՜ր  ասին,  ինչե՜ր  չասեցին,  ո՞ր  մեկը  արժեւորես,  ո՞ր  մէկը  գրես …:

ԿՐՃԱՏԵՄ …

                                              ՀԱՅԻ   ՏՐՏՈԻՆՋԸ

 

Զարմանք բան է մեր բախտն, ախպեր,

Հայ գործիչին ինչ էլ անես,

Լավ տեղ կըտաս, պատիվ, թե սեր,

Վերջը պետք է դա փոշմանես.

Ահա ես ձեզ համրեմ մի մի,

Մեղքն, ասացեք, ո՞ւմն է հիմի…

Չէ՜, մեզանում, աստված վկա,

Արժանավոր մի մարդ չըկա։

 

Պոետն, ասին, տաղանդ ունի,

Մենք էլ դրինք… գործակատար,

Բայց տեր աստված հեռու տանի –

Հաշիվն այնպես խառնեց իրար,

Այնպես անկարգ, ցրված եղավ,

Որ խազեյնի զահլեն փախավ…

Չէ՜, մեզանում, աստված վկա,

Մի շնորհքով… պոետ չըկա։


Դերասանին շատ գովեցին,

Այնքան ասին – գլուխ տարան,

Մենք էլ տարանք… բանկի միջին

Մի հեշտ պաշտոն տվինք իրան,

Մի հե՛շտ պաշտոն, բայց տես այն էլ

Կարենո՞ւմ է գլուխ հանել…

Չէ՜, մեզանում, աստված վկա,

Մի հատ կարգին… արտիստ չըկա։

 

Վիպասանին քանքար ասին,

Մենք էլ արինք… աստվածաբան,

Բայց մի հարցրեք նրա մասին,

Թե ի՞նչ կասի սովրող տղան –

Չէ իմանում պատմել իրավ,

Թե Քըրիստոսն ինչպե՜ս հարյավ…

Չէ՜, մեզանում, աստված վկա,

Կարգին… մի վեպ գրող չըկա։

 

Հայրենասեր և հոգեխոս

Քարոզիչ էր մեծ ու բարի,

Մենք էլ արինք… պոլիտիկոս,

Այսինք՝ թող մեզ կառավարի.

Բայց գործերը այնպես տարավ,

Որ աշխարքը լեզու առավ…

Չէ , մեզանում, աստված վկա,

Մի հասկացող… գլուխ չըկա։

 

Վերջը, խոսքս կտրում եմ կարճ,

Ով որ մեր մեջ ձայն է հանում,

Մենք քաշում ենք այսպես առաջ,

Բայց միշտ նրանք ետ են գնում.

Դուրս է գալիս մի օր հանկարծ,

Որ խաբված ենք աչքներս բաց…

Չէ՜, մեզանում, աստված վկա,

Մի ընդունակ գործող չըկա։

ՅՈՎՀԱՆՆԷՍ   ԹՈՒՄԱՆԵԱՆ  1898

ՓՈԹՈՐԻԿ / STORM

Օգոստոս – August 6, 2016


Comments are closed.