« ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԻ ( «ԱԽՊԱՐԱԿԱՆ» ) ԽՈՀԱՆՈՑ »

                                         « Ա Ր Ե Վ Մ Տ Ա Հ Ա Յ Ե Ր Ի

                                                 ( «ԱԽՊԱՐԱԿԱՆ» )

                                                     Խ Ո Հ Ա Ն Ո Ց »

Խայտառակ  խորագրով  սոյն  գրքոյկին  կարելի  է  հանդիպիլ  համացանցային  պրպտումներով:  «Ախպարական»  այս  խոհանոցային  գոլորշիները  բնականաբար  կ՛ուգան  Սովետական  Հայաստանի  եփոցներէն:   Տե՛ս

 %d5%a1%d6%80%d5%a5%d6%82%d5%b4%d5%bf%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a1%d5%ad%d5%ba%d5%a1%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ad%d5%b8%d5%b0%d5%a1%d5%b6%d5%b8%d6%81

  Հեղինակը, անպայմանօրէն պորտակտրման չէ ենթարկուած սովետական Հայաստանի փճացած ներհայկական պախարակեալ խտրականութեան արտացոլման հոգեբանութենէն՝  համաձայն որու, յանդգնած է տակաւին 21-րդ դարուն՝  2004թ., շարունակել իր պապերու մէկզմէկ նուաստացնող ուղեգիծը, որոնք 40-ական թուականներու վերջերուն, Հայրենիք ներգաղթող հայերու ճակտին փակցուցին  ԱԽՊԱՐ  խտրական – discriminating  որակումը:

Կը կարծէի թէ ձերբազատուած պիտի ըլլայինք նմանօրինակ վարնոց վարքագծեն, շնորհիւ «անկախ հայրենիքի» հաստատման: Դժբախտաբար, ախպարական  մանեակները տակաւին կախուած կը մնան շատերու վզեն:

Սակայն այսպիսիներուն համար աւելի նպաստաւոր պիտի ըլլար իրենց վզեն ջաղացքի քարը կախելով նետուէին սեւ ծով, որ աւելի մօտիկ է:

Ախպարական  գարշելի գոլորշիներ արտահանող այս  բնիկ  հայ  խոհարարը առանձինը չէ իր եղծանուած մտատիպարով:

Օրինակ,  հիմա  ախպարներու  կողքին  կան  եղեր  ախպերները …:

Տեսնել՝    http://www.lragir.am/index.php/arm/0/society/view/63863

Մեր  «ստեղի»  հարազատ  «ախպերները»

Յօդուածագիրը կը նկարագրէ, թէ  «աւանդաբար ախպարական համայնքներու»  մէջ,  «արեւելահայերէնով  խօսող  սփիւռքահայերի  կշիռը»  աւելացած  է  . . . :

Որո՞նք  են  «աւանդաբար  ախպարական  համայնքներու»  մէջ  «արեւելահայերէն  խօսող  սփիւռքահայերը»  ??

Յօդուածագիրը  ախմախագիրը  կը  լուսաբանէ.  «ստեղի»  (Հայաստանի)  հայերը:

Ուրեմն  «ախպարներ»՝   Հայաստան  ներգաղթող  հայերն  են,  իսկ  «ախպերներ»՝  Հայաստանէն  արտագաղթող  հայերն  են  …:

 

 “To argue with a person who has renounced the use of reason is like administering medicine to the dead”                                Thomas  Paine

 «Վիճիլ անձի մը հետ, որ հրաժարած է տրամախոհութիւն կիրառել, նման է մեռած մարդուն դեղ տալուն»  Թովմաս Փէյն

Ս Ա Ս Ն Ա Լ Ո Ւ Ր

Յունուար  7,   2013


Comments are closed.