Ի՞նչպէս ազատագրեցինք ՄԵՆՔ ??? ՔԷՍԱՊԸ ՄԵՐ ???

                          Ի՞նչպէս  ազատագրեցինք     ՄԵՆՔ    ???                                                      ՔԷՍԱՊԸ     ՄԵՐ   ???

                                       ( սուս  ու  փուս  –  խօսքը  մէջէրնիս )

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԵՒԱԿԱՅԱԿԱՆ ԼՐԱՏՈՒՈՒԹԻՒՆԸ ( ՀԵԼ ) հայկական աւանդական – աղանդաւորական  լրատուական աշխարհի մէջ առաջինն է,  որ  կը  հաղորդէ  սոյն  վկայութիւնները:

ՔԷՍԱՊԸ ազատագրուեցաւ Հայոց  զօրքերու համագործակցութեամբ՝ գլխաւորաբար 3 աւանդական – աղանդաւորական   խմբակցութիւններու զօրակցութեամբ:

Արդարեւ, Քէսապի  բռնազավթումից  ի վեր  ( 21/22 Մարտ )  սփիւռքեան սաղ  մարտական համակարգը գօտեպնդուած ՄԻՄԻԱՅՆ 2 գաղտնի հանդիպումներից  արդէն  ծրագրեց   ՔԷՍԱՊԻ  ԱԶԱՏԱՄԱՐՏԸ:

Տրուած ըլլալով, որ Քէսապը է՛ր  ու կը / պիտի շարունակէ մնալ ՀԱՅԿԱԿԱՆ ??  ուստի էս  3 աղանդաւորական խմբակցութիւնները միմիանց միջեւ համաձայնեցին ՔԷՍԱՊԱՅ ԱԶԱՏԱԳՐՈՒԹԵԱՆ հրամանատարութիւնը վստահել բազմադարեան փորձաքննութիւններից մազապուրծ  եղած  դաշնակ  խմբակցութեան:

Ի՞նչպէս կ՛ընթանային մարտերը . . ( առանց զինուորական գաղտնիքներ բացայայտելու ) . .

Մի  կողմից  դաշնակ  ֆիդայիները   յառաջանում  էին ՝  երգելով ՝

« Առիւնոտ  դրօշ  վեհ  դաշնակցութեան,

ծածանեց  ընդդէմ   Ուահապօտիրութեան » . . .

միւս ՝  ձախակողմեան  դիրքերից  հնչակ  հերոսները ՝  երգելով ՝

« Հնչակեան  ենք  մենք  ուխտեալ  զինուորներ,

Քէսապի  պահապան  ջանդան  մարտիկներ » . . .

երրորդ ՝  յառաջադէմ  դիրքերից  ռամկավարները ՝  երգելով ՝

« Ռամկավար  ենք  մենք  զուլում   զինուորներ,

զարհուրելի  ենք  մենք  Քէսապայ  քաջեր » . . .

ՔԷՍԱՊԻ  ազատագրութիւնը  ծնունթ  տուեց  մի  շարք  Հայ  նոր  ֆիդայիներին ՝  որոնցից ՝   ամենակարկառունները .

Յիշենք  Դաշնակ  կամաւորներից  . . .

Տուշման  Վարդգէս  ( Քէսապ ),

Ասկեար   Սագօ  ( Հալէպ ),

Զէյիմ   Սեդրակ  ( Լիբանան ),

Չախմախ   Զօրիկ  ( Յունաստան ),

Չաթլախ   Յովիկ  ( Աւստրալիա ),

Ֆուֆու  Էդգար  ( Ֆրանսա ),

Ճիճու   Ճօն  ( Ամերիկա ),

Ախմաս   Ռաֆֆիկ  ( Իրաք ),

Պարապիլլօ   Պարգեւ  ( Կիպրոս ),

Պալըխ   Պատրակ  ( Եգիպտոս ),

Քալաշնիքով   Վլատ  ( Ռուսաստան ),

Երկաթ  Էտօ  ( Ղարաբաղ.   Ներողութիւն   ԱՐՑԱԽ  ),

Կայծակ  Կամօ  ( Արեւելեան  Հայաստան ),

Պօմպա   Մխօ  ( Արեւմտեան  Հայաստան ),

Հնչակ  կամաւորներից  . . .

Մարախ  Մակար  ( Քէսապ ),

Գօպրա   Գառնիկ  ( Լիբանան ),

Առծիւ  Առօ  ( Պաղեստին ),

Ղաննաս   Եփրեմ  ( Եգիպտոս ),

Մաղաուիր   Սիրակ  ( Իրաք ),

Տոչքա   Տամօ  ( Յունաստան ),

Կայծակ  Համօ  ( Կիպրոս ),

Տուշման   Կակօ  ( Ղարաբաղ.   ներողութիւն   ԱՐՑԱԽ  ),

Սոխակ  Սարօ  ( Արեւելեան  Հայաստան ),

Մօսին   Մանօ  ( Արեւմտեան  Հայաստան ),

Ռամկավար  կամաւորներից  . . .

Թնդանօթ  Թադէոս  ( Քէսապ ),

Զօրաւոր  Զաքէոս  ( Կիպրոս ),

Տօմտօմ   Միքայէլ  ( Լիբանան ),

Սարսափ  Սիրական  ( Ամերիկա ),

Հրթիռ  Վարդիվար – Վրդօ  ( Յորդանան ),

Տէրտէր  Մինաս – Մինօ  ( Հոլլանտա ),

Դոկարէֆ   Դաւիթ – Դաւօ  ( Ռուսաստան ),

Կայծակ  Մարտիկ – Մրտօ  ( Իրաք ),

Պողպատ  Մանսուր – Մասօ  ( Եգիպտոս ),

Եւյլն,  եւյլն,  եւյլն . . .

Քէսապի ազատագրութեան առաքելութիւնը բեռցուած էր հնադարեան հայդուկային մարտերի կռակի փորձութենէ անցած դաշնակ հրամանատարութեան, որոնք անմիջապէս գործի լծեցին նրանց սաղ մարտական համակարգը:   Այսինքն  բոլոր  անոնց,  որոնք  Լիբանանի  ու  Սուրիոյ տագնապալից  օրերին  առաջիններէն  էին,  զորս  ՓԱԽԱՆ  իրենց  ծննդավայր այդ  էրկիրներից . . .

Նկատի ունենալով, որ ՔԷՍԱՊԸ  սրանց  համար  հայկական  էր, նամանաւանդ սփիւռքեան մայրագիւղերից, ուստի համայն սփիւռքեան պատերազմական կառոյցը միահամուռ ջանքերով լծուեցին  հայկական  այդ  կորիզի  ազատագրութեան  ամենասուրբ  առաքելութեան . . .

ՔԷՍԱՊԸ ազատագրուեց հայ մեծ խմբակցութիւնների սեղմ համագործակցութեան շնորհիւ, որոնք դարձեալ փայլեցուցին հայ հազարամեայ մարտական ոգին ՝  պահելով, պահպանելով սփիւռքեան այն համակամ ոգին, զորս երբեւէ չի դադարել իր կնիքը թողելու համահայկական բազմապիսի  սխրանքներում:

Անոնք՝  երրորդութեան կուսակիցները, վերջնականապէս որոշում կայացուցին, որ  ո՛չ մի դէպքում, աշխարհի  ո՛չ մի անկիւն,  ո՛չ մի հայ պիտի ենթարկուի  ՔԷՍԱՊԱՅ  հայոց  ճակատագրին . . . :

ՏԵ՛Ս

kESSAB rebels- ARMENIAN baby-

                                                                             ՔԷՍԱՊ   –   ՀԱՅ   ՄԱՆՈՒԿ

Kasab-Armenians executed by islamists

                                                                ՔԷՍԱՊ   –   ՀԱՅՈՑ   ԳՆԴԱԿԱՀԱՐՈՒՄՆԵՐ

ՊԱՏԿԵՐՆԵՐԸ  ՇՐՋԱՆԱՌՈՒԹԵԱՆ  ՄԷՋ  ԵՆ  ԲԱԶՈՒՄ  ԿԱՅՔԵՐՈՎ  =>  ԲԱՑԻ  ՀԱՅԿԱԿԱՆ  ԱՂԱՆԴԱՒՈՐԱԿԱՆՆԵՐՈՒ  . . .

վկայութիւնները  խմբագրեց ՝

Ալլա  Աքպարեան     (Հայկական  Երեւակայական  Լրատուութիւն)

Յունիս,  2014


Comments are closed.