«Վաշինգտոնում … »

 

«Վաշինգտոնում  թուրքերը

հայերի քիթերն ու բերանները դարձրեցին արյան ծով»

« the Turks in Washington

had transformed the noses & the mouths of the armenians to a sea of blood »

ներողություն,  

«Վաշինգտոնում  Էրտողանի  թիկնապահները…

excuse me,

« in Washington, the bodyguards of Erdogan …»

Վաշինգտոն : Մայիս 20, 2017  Մեր թղթակիցի կողմից,  Անուշավան Անուշյան

«Հայկական ախմախ լրատվությունը» անցկացրեց հարցազրույցներ, Վաշինգտոնում ընկած ազատավարտիքների հետ, որոնք ամերիկյան հիվանդանոցներից մեզ նկարագրեցին իրանց հերոսամարտերը …

Ազատավարտիքների մէջ, մենք գտանք Քէսապայ ազատագրութեան մասնակից՝ դաշնակ Ճիճու Ճօն – Gigou John, հնչակ Մօսին Մանօ – Mosin Mano եւ ռամկավար Դօկարէվ Դավօ – Tokarev Tavo . . .

ահավասիկ դժվար իրականացված հարցազրույցները –

ՀԱԼ – Ճիճու Ճօն, ո՞նց ընթացան մարտերը:

Ճիճու Ճօն – «մենք՝ դաշնակ զինուորներ, սկսանք երգել …

« մենք անկեղծ զինուոր ենք … սուրբ դաշնակցութիւն…

եւ

«Իստամպուլը պիտի լինի արեան ծով …»

յանկարծ մեր քիթերն ու բերանները դարձան արեան ծով …

յետոյ սկսանք գոռալ՝  ճանաչու՜մ, ճանաչու՜մ,  never again»

ՀԱԼ – Մօսին Մանօ, դուք ի՞նչ կասեք Վաշինգտոնում կատարված հայկական ցեղասպանության մասին:

Մօսին Մանօ – «Հնչակեան ենք մենք, ուխտեալ զինուորներ,

Վաշինգտոնում ընկած, ազատավարտիքներ…»

ՀԱԼ – Դօկարէվ Դավօ, իմանանք ձեր տպավորությունները 21-րդ դարու հայկական ցեղասպանության մասին…

Դօկարէվ Դավօ – «ռամկավար ենք մենք, զուլում զինուորներ,

արիւնով ողողուած, զոհի մարտիկներ»…

—————————————————————————————————————————–

Հայկական լրատվական մնացած ախմախ աղբյուրները շտաաաաաապ ահազանգեցին.

«Հայերի նոր կոտորածը վաշինգտոնում»՝  Դրօշակ,

«Հայ ժողովուրդը կոտորվում է վաշինգտոնում»՝  Հնչակ,

«Վաշինգտոնում հայկական ջարդեր են տեղի ունենում»՝  Ռամիկ,

«Հայկական ջոկատներ են հավագվել վաշինգտոնում»՝  Առավոտ,

«Հայերի նոր ցեղասպանություն, ի վաշինգտոն»՝  Էջմիածին,

«Նոր գանկեր ստացանք Ուաշինկթոնի հայկական ցեղասպանութենէն»՝  Անթիլիաս,

«1.500.000 + 1 = Հրանդ Տինգ + 25 զոհեր Ուաշինկթոնի մէջ»՝  Ակոս,

«Ծարուկյանը մէկուկէս միլիոն դոլար նվիրեց վաշինգտոնի հայոց նահատակներին»՝  Kentron TV,

«Արցախի Ղարաբաղի ազատավարտիքները վաշինգտոնի ազատավարտիքների կողքին»՝  Ձայն Ղարաբաղի,

«Վաշինգտոնում հայերը ինքնավարություն հայտարարեցին»՝  Ձայն Շուշիի,

«Ջարդե՜ր, ջարդե՜ր, ջարդե՜ր, հայերը շարունակվում են կոտորվել»՝  Հ1,

«Թուրքերը շանթահարում են վաշինգտոնի հայերին»՝  Շանթ TV,

«Հայկական նոր ցեղասպանութիւնը Ուաշինկթոնի մէջ»՝  Ազդակ,

«Տոնալտ Թրամփ ճանչցաւ Ուաշինկթոնի հայկական ցեղասպանութիւնը»՝  Ասպարէզ …

եւյլն, եւյլն.

———————————————————————————————————————————————————————

Յաւելեալ վկայությունների համար, տե՛ս

Ի՞նչպէս ազատագրեցինք ՄԵՆՔ ???

ՔԷՍԱՊԸ ՄԵՐ ???

http://www.maratoug.com/archives/1529

Քէսապ եւ հայկական հաղորդագրական ազատամարտը

http://www.maratoug.com/archives/1521

Հայկական յեղափոխութեան մութ ծալքերը

հնչակ, դաշնակ, բանակ …

http://www.maratoug.com/archives/9629

Հայկական կաթողիկոսական եւ նախագահական ուղեւորութիւն դէպի Սուրիա

http://www.maratoug.com/archives/1499

եւյլն., եւյլն . . .

հայկական  ախմախ  լրատվություն


Comments are closed.