NAGORNO KARABAKH

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ

NAGORNO KARABAKH

Լեռնային-Ղարաբաղ (միջազգայնօրէն ընդունուած պաշտօնական անուանում):

Լեռնային-Ղարաբաղի Ինքնավար մարզի ժողովրդական պատգամաւորներու խորհուրդը պահանջատիրութեամբ կը ներկայանայ Ազրպէյճանի ՍՍՀ-էն անջատուելու, ապա միանալու Հայաստանի ՍՍՀն (Փետրուար 20, 1988թ.):

Մէկ շաբաթ անց, Ազրպէյճանի զանազան քաղաքներու մէջ (Սումկայիթ, Պաքու, Կիրովապատ, եւյլն.) հակահայ կոտորածներ տեղի կ՛ունենան, այնպէս ինչպէս ժամանակին հնչակ-դաշնակ Գում Գափու (1890թ.), Պապ Ալի (1895թ.), Պանք Օթոման (1896թ.) showbizzական ցոյցերն ու «գրաւումները» Եւրոպայի սիրոյն՝ ինքնորոշում – բարեկարգում պահանջատիրական լոզունքներով, որոնց հետեւանքը եղաւ բազմահազար հայերու կոտորածներ:

Հնչակ անճարակ Գում Գափուն գլխաւոր պատրուակը հանդիսացաւ անմիջապէս Քիւրտերով կազմելու Համիտեան գունդեր՝ (1892թ.) Սուլթան Համիտի անուան հիմամբ, որոնք իբրեւ ձախ բազուկ, իրականացուցին յաւելեալ ջարդեր:

Յաւելեալ ջարդեր, որ չզինուած ժողովրդային ոչխարներու կոտորման քանակը երկու-երեք տարուայ մէջ Կ. Պոլսէն մինչեւ Արեւմտեան Հայաստան՝ հասաւ երեք հարիւր հազարի:

Հետագային, հայկական սովորական դիւցազներգութիւններով showbizz-ական ակտերը մինչ օրս դարձուցին՝ «Արեւմտահայ ազգային ազատագրական շարժումներու վերելքը»…, կամ, «Պանք Օթոման գրաւած է» չգիտեմ ինչիս «կոմիտէն»…:

Իսկ թէ ի՞նչպէս իրենց կաշին փրկեցին մասոնական նաւով մասոնական երկրներ ապաստանելու փախցուած այս «հերոս» Պանք Օսմանցիները՝ պէտք է թերթատել պատմական էջերը:

«Իսկ ի՞նչ շահեցին հայ հեղափոխականները – խաբված հերոսների փառքը միայն։ Բանկ-Օտոմանի մեջ ամրացած դաշնակցականների հետ դեսպանների անունից բանակցություններ սկսեց ռուսական դեսպանության թարգման Մակսիմովը։ Նա հավաստիացրեց սրանց, թե դեսպանները խոստանում են անպատճառ ռեֆորմներն իրագործել տալ, եթե միայն իրենք համաձայնեն դուրս գալ բանկից։ Խոստացան, որ նրանց բոլորին հնարավորություն կտրվի առանց որեւէ վնասի հեռանալ Կ.Պոլսից։ Հեղափոխականները համաձայնություն տվեցին, եւ Մակսիմովը նրանց տարավ նավ նստեցնելու, որ գնան Մարսել։ Ամերիկայի «Հայք» թերթի մեջ էլ այն ժամանակ կարդացի անգլիական լրագրերից վերցրած տեղեկություն, թե Մակսիմովը վերջին րոպեին, հրաժեշտ տալով գնացող հեղափոխականներին, ասել է նրանց. «Այժմ ինձ թույլ տվեք, պարոննե՛ր, ասելու, որ դուք էշ եք»։

ԼԵՈ, ԱՆՑՅԱԼԻՑ

ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ – 1888 – 1896 ԹՈՒԱԿԱՆՆԵՐ

Նշեմ, որ դաշնակ Պանք Օսմանցիներու դաշնակցական ըլլալու իրողութիւնն անգամ չէր գիտեր խմբակցութեան հիմնադիր համարուած հրեայ այծմօրուք Քրիստափոր Միքայէլեան:

«1896-ի օգոստոսին տեղի ունեցավ դեպքը, որը կոչվեց Բանկ-Օտոմանի դեպք։

………………………………

Ես դատողություններ եմ անում, իսկ Քրիստափորի միտքը սավառնում է ուրիշ կետի վրա։ Նրա հեղափոխական խառնվածքն արդեն լավ ըմբռնել է, որ գործը հոյակապ է։ Բայց այդ չէ նրան զբաղեցնողը, այլ այն հարցը, թե ո՞վ է կատարել բանկի գրավումը։ Հնչակյաննե՞րն արդյոք, թե՞ դաշնակցականները։ Կարծես սա միեւնույն չէ հայ հեղափոխության տեսակետից։ Քրիստափորը կուսակցական հարցերի մեջ մի նեղսիրտ աղանդավոր էր։ Հնչակյանների մասին խոսում էր արհամարհանքով»։

ԼԵՈ, ԱՆՑՅԱԼԻՑ

ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ – 1888 – 1896 ԹՈՒԱԿԱՆՆԵՐ

Սումկայիթեան մարդկային կոտորածը բազմապատկուեցաւ նոյն տարուայ վերջաւորութեան հայոց գլխին հասցուած բնութենական կոտորածով (Դեկտեմբեր 7, 1988թ.):

Ասիկա առաջինը չէր, ոչ ալ վերջինը պիտի ըլլայ:

* * *

Լեռնային-Ղարաբաղի Ինքնավար մարզի ժողովրդական պատգամաւորներու խորհուրդը պահանջատիրութեամբ կը ներկայանայ Ազրպէյճանի ՍՍՀ-էն անջատուելու:

Ասով չբաւարարուած, վրան ալ տակաւին աւելցուցին միանալու պահանջատիրութիւն Հայաստանի ՍՍՀն (Փետրուար 20, 1988թ.):

Լեռնային-Ղարաբաղի Ինքնավար մարզի ժողովրդական պատգամաւորներու խորհուրդի պահանջատիրութեամբ ներկայացուած անջատուելու հայց/որոշումը ոչ այլ ինչ էր, քան ժողովրդական հասարակ առածի կատարումը.

«Շու՜ն, շու՜ն, երկուր ինծի խած»…:

Լեռնային-Ղարաբաղի այս՝ «քաջարի», «քաղաքավարի», «հայավարի», «սիրավարի», «մարդավարի» եւ «իրավական նորմերի» պահանջատիրական յանդգնութիւնը իրաւացի՞ էր:

Թերթատելով նաեւ այս հարցի գծով «հայավարի» նկարագրականներու collectionը, պիտի գինովնաք դիւցազներգական գնահատականներու collectionներով, որոնցմով կը հասնիք ի վերին Երուսաղէմ…:

«Արցախեան գոյամարտ» … «Արցախեան գոյապայքար» … «Արցախեան ազատամարտ» … «Արցախեան հերոսամարտ» … «Ղարաբաղեան ազատագրական շարժում» …

Տակաւին՝ թէ ժողովրդական պատգամաւորներու խորհուրդի պահանջատիրութեամբ ներկայացուած անջատուելու հայց/որոշումը

«հիմնված էր ԽՍՀՄ նման տիպի վիճահարույց հարցերի լուծման համար նախատեսված բոլոր իրավական նորմերի ու նախադեպերի վրա»:

«նախատեսված բոլոր իրավական նորմերի ու նախադեպերի վրա»… ???.

Աստուածաշունչի Ժողովողի գրքով, Ք.Ա. առաջին հազարամեակին Սողոմոն իմաստունի կողմէ գրուած իմաստալից խօսքեր կան Ժամանակի վերաբերեալ:

«Ամէն բանի ատենը կայ

ու երկնքի տակ եղող ամէն գործի՝ ժամանակը»:

Շարունակել ընթերցել ամբողջ 3րդ գլուխը:

* * *

Պետական օրէնք, միջազգային օրէնք եւ ինքնորոշման իրաւունք

State law, international law and self-determination

Փետրուար 20, 1988թ., Լեռնային-Ղարաբաղի Ինքնավար մարզի ժողովրդական պատգամաւորներու խորհուրդը պահանջատիրութեամբ կը ներկայանայ Ազրպէյճանի ՍՍՀ-էն անջատուելու, ապա միանալու Հայաստանի ՍՍՀն:

Ժողովրդական պատգամաւորներու խորհուրդի պահանջատիրութեամբ ներկայացուած անջատուելու հայց/որոշումը

«հիմնված էր ԽՍՀՄ նման տիպի վիճահարույց հարցերի լուծման համար նախատեսված բոլոր իրավական նորմերի ու նախադեպերի վրա»: ???

ԻՍԿԱՊԷ՞Ս. ???

ՈՐՈ՞ՆՔ ԷԻՆ ԱՅԴ

«նախատեսված բոլոր իրավական նորմերն ու նախադեպերը»… ???.

Նայինք.

Ճիշտ է, որ լեզուն եւ գրիչը ոսկոր չունին, բայց նայինք այդ «իրավական նորմերն ու նախադեպերը»…

Քննարկումը կեդրոնացած է այն բանի վրայ, թէ արդեօ՞ք Լեռնային Ղարաբաղը իրաւունք ունե՞ր անջատուելու Ազրպէյճանական ՍՍՀ-էն եւ ՍՍՀՄ-էն, պետական օրէնքի հիմամբ՝ որն է ՍՍՀՄ-ի օրէնքը:

Սովետական սահմանադրութիւն եւ Անջատման Օրէնք

Soviet constitution (1977) and Law of Secession (1990)

Հայկական կողմը կ՛առարկէ, որ իրողութիւնը յարակցուած է Անջատման վերաբերող Սովետական Օրէնքին (Ապրիլ 3, 1990թ.):

http://www.tert.am/am/news/2016/05/20/kotanjyan/2026230

«ԽՍՀՄ-ից հանրապետությունների դուրս գալու իրավունքն ամրագրված է եղել 1977 թվականի ԽՍՀՄ Սահմանադրության 72-րդ հոդվածով։

Այդ իրավունքի իրականացման կարգը սահմանվել էր 1990 թվականի ապրիլի 3-ին ընդունված «ԽՍՀՄ-ից դաշնակից պետության դուրս գալու հետ կապված հարցերի կարգը» օրենքով։

Այդ օրենքի 3-րդ կետով ինքնավար կազմավորումներին, խիտ բնակեցված ազգային փոքրամասնություններին իրավունք էր տրվում դուրս գալ հանրապետության կազմից և ինքնուրույն որոշել ճակատագիրն այն դեպքում, երբ դաշնակից հանրապետությունը որոշում կայացներ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու մասին։ Այդ դեպքում հանրապետությունը պարտավոր էր անկախության հանրաքվե անցկացնել նաև ինքնավար միավորման ու ազգային փոքրամասնությունների խիտ բնակեցման տարածքներում՝ առանձին հաշվելով ձայները»։

Սեպտեմբեր 2, 1991թ., Լեռնային-Ղարաբաղի Հանրապետութեան հռչակում:

Դեկտեմբեր 10, 1991թ., յայտարարութեան վաւերացում Ղարաբաղցիներու հանրաքուէով – referendum.

Այստեղ, պահ մը նկատի ունենալ յաջորդական պաշտօնական ու անպաշտօն յայտարարութիւններու եւ իրադարձութիւններու իրարանցումներ:

1986-էն արդէն իսկ հայկական նկրտումներ սկսած էին Լեռնային-Ղարաբաղի ինքնավար մարզի խնդրով: Զէնք ու զինամթերք սկսուած էին հասցուիլ ու Երեւանի մէջ թռուցիկներով փողոցային գրգռումներու ալիք մը ստեղծուած էր:

Հետեւաբար Սումկայիթեան կոտորածներու «նախատեսված բոլոր նորմերն ու նախադեպերը» պէտք է որոնել այս ժամանակաշրջանէն:

1923-1979 տնտեսական բարօրութեան մարմաջով բաւականին Ղարաբաղցիներ տեղափոխուած են Պաքու, Մոսկուա ու Երեւան: Որով, հայաբնակչութեան թուաքանակը մօտ 95%-էն նուազած է 75%-ի:

1988, Փետրուար 20, Լեռնային-Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամաւորներու խորհուրդը կը սկսի տողանցել դէպի սիրեցեալ արեւելեան Հայաստան: «Միացում թատերախաղի  պրիմիերա»:

Ազրպէյճանի ՍՍՀ Գերագոյն Խորհուրդը կտրականապէս կը դրժէ Ղարաբաղեան ոտնձգութիւնը, որու կարգին ՍՍՀՄ Գերագոյն Խորհուրդը եւ Համայնավար Կուսակցութեան Կեդրոնական Կոմիտէն, հիմք ընդունելով ՍՍՀՄ Սահմանադրութեան՝

Յօդուած 78. Հանրապետութիւն Միութեան մը երկրամասը կարելի չէ փոփոխել առանց իր հաւանութեան: Միութիւն Հանրապետութիւններու միջեւ սահմանները կրնան փոփոխիլ առնչուող Հանրապետութիւններու միջեւ փոխադարձ համաձայնութեամբ, վաւերացման պայմանով Սովետական Սոցիալիստական Հանրապետութիւններու կողմէ:

Article 78. The territory of a Union Republic may not be altered without its consent. The boundaries between Union Republics may be altered by mutual agreement of the Republics concerned, subject to ratification by the Union of Soviet Socialist Republics.

1989, յունուար ամսուն, Մոսկուան Լեռնային-Ղարաբաղի մարզը կը դնէ յատուկ խնամակալութեան տակ:

1989, օգոստոս ամսուն, անիրաւասութեամբ ընտրութիւններ տեղի կ՛ունենան Լեռնային-Ղարաբաղի մէջ: Անկախական «յայտարարութիւններու» բերումով կը կազմուի «Ազգային Խորհուրդ», զոր ճանաչում կը ստանայ Հայաստանի ՍՍՀ-ն կողմէ, բայց ոչ Մոսկուայի, ոչ ալ Պաքուի կողմէ:

1989, նոյեմբեր ամսուն, Մոսկուան Լեռնային-Ղարաբաղի տարածքային դրութիւնը անփոփոխ պահելով վարչական լիազօրութիւնը կը փոխանցէ Ազրպէյճանի ՍՍՀ-ն:

1989, դեկտեմբեր 1, Հայաստանի ՍՍՀ-ն Գերագոյն Խորհուրդը եւ Լեռնային-Ղարաբաղի Ազգային Խորհուրդը միասնաբար կը յայտարարեն իրենց միացումը:

1989, դեկտեմբեր 6, Ազրպէյճանի ՍՍՀ Գերագոյն Սովետը հայկական «միացում»ը կ՛որակէ «անընդունելի միջամտութիւն» ընդդէմ իր գերիշխանութեան:

Ի դէպ, հայոց պատմութեան էջերը թերթատելով մինչեւ ժամանակակից իրադարձութիւնները, պիտի հանդիպինք որդերու նման բազմահազար «ազգային խորհուրդներու»:

Միացման յայտարարութեան հետեւանքը եղաւ, միջ-պետական (Հայաստան – Ազրպէյճան) պատերազմ, երկկողմանի համահաւասար տարողութեամբ բնակչութիւններու բռնի վտարումներ/արտահանումներ, սպանութիւններ, բռնաբարութիւններ, բարբարոսութիւններ ու պատերազմական ոճիրներ:

1991, օգոստոս 30, Ազրպէյճան ՍՍՀՄ-էն անկախանալու յայտարարութեամբ հանդէս կու գայ:

1991, սեպտեմբեր 2, չճանաչուած Լեռնային-Ղարաբաղի Ազգային Խորհուրդը Հանրապետութեան հռչակմամբ հանդէս կու գայ:

1991, հոկտեմբեր 18, Ազրպէյճանի խորհրդարանը Ազրպէյճանի «պետական անկախութեան» վերաբերեալ կ՛ընդունի սահմանադրական օրէնք:

1991, նոյեմբերի վերջաւորութեան, Ազրպէյճան չեղեալ կը յայտարարէ Լեռնային-Ղարաբաղի ոտնձգութիւնը:

1991, դեկտեմբեր 8, Պելառուսիա, Ռուսիա եւ Ուգրանիա, կը յայտարարեն, որ ՍՍՀՄ գոյութիւն չունի իբրեւ կազմաւորում:

1991, դեկտեմբեր 10, Լեռնային-Ղարաբաղի միայն հայերով կազմուած Ազգային Խորհուրդի կողմէ հանրաքուէ կը սարքուի, հակառակ տակաւին այդտեղ բնակող Ազրպէյճանցիներու պոյքոթին, ու հայերու մեծամասնութիւնը կը քուէարկէ ի նպաստ անկախութեան:

* * *

Ազրպէյճանի սահմանադրական օրէնք (1991) եւ սահմանադրութիւնը (1978)

Constitutional Act of Azerbaijan (1991) and the Constitution (1978)

Երկու խօսք Ազրպէյճանի սահմանադրութեան վերաբերեալ:

Two words concerning the Azerbaijani constitution.

1991, հոկտեմբեր 18, Ազրպէյճանի խորհրդարանը Ազրպէյճանի «պետական անկախութեան վերահաստատման» համար կ՛ընդունի սահմանադրական օրէնք:

«Ի տարբերություն Ադրբեջանի Հանրապետության, որն անկախության հռչակմամբ հրաժարվեց Ադրբեջանական ԽՍՀ իրավական ժառանգությունից, և որն իր նախորդն է համարում 1918-1920թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 1991թ. սեպտեմբերի 2-ի Հռչակագրով հռչակեց ԼՂՀ կազմավորումը, բայց ոչ ԽՍՀՄ իրավական տարածքից և, առավել ևս, ոչ այդ Միությունից դուրս գալը, որը դե յուրե դեռ շարունակում էր իր գոյությունն այդ պահին»։

Տե՛ս http://noravank.am/arm/issues/detail.php?ELEMENT_ID=6182

Ահաւասիկ, հայկական կողմի պատճառաբանութիւն/պատրուակը:

Յօդուածագիրէն մինչեւ պետութեան գլուխ, նոյն ոռնոցները կը լսուին:

Ասիկա լիիրաւ ՍՏՈՒԹԻՒՆ է, կամ ալ ՋԱՅԼԱՄՈՒԹԻՒՆ:

Խօսքը բնականաբար կը վերաբերի Սահմանադրական Օրէնքի երկրորդ յօդուածին:

Article 2.

Azerbaijan Republic is a successor of the Azerbaijan Republic which existed from 28 May 1918 to 28 April 1920.

Յօդուած 2.

Ազրպէյճանի Հանրապետութիւնը յաջորդն է Ազրպէյճանի Հանրապետութեան, զոր գոյացած է 28 Մայիս, 1918-էն մինչեւ 28 Ապրիլ, 1920:

Բայց սահմանադրական օրէնքը այսքանով չ՛աւարտիր, ու կղպանքի բանալին հետեւեալն է.

Article 4.

Constitution of the Azerbaijan Republic of 1978 is valid as far as it does not contradict provisions of this Constitutional Act.

Յօդուած 4.

Ազրպէյճանի Հանրապետութեան 1978-ի Սահմանադրութիւնը ի զօրու է այնքան ատեն որ չի հակասէր Սահմանադրական Օրէնքի դրոյթները:

Ազրպէյճանի 1978-ի Սահմանադրութեան ո՞ր հատուածները կը վերաբերին Լեռնային-Ղարաբաղին.

Մի՛այն անուղղակի յօդուածներ, պարզապէս որովհետեւ Լեռնային-Ղարաբաղը Ազրպէյճանի սահմանային ամբողջականութեան մաս կը կազմէ, ճիշտ այնպէս, ինչպէս ներգրաւուած է Սովետական Սահմանադրութեամբ:

Article 87. The Russian Soviet Federative Socialist Republic includes the Adygei, Gorno-Altai, Jewish, Karachai-Circassian, and Khakass Autonomous Regions. The Georgian Soviet Socialist Republic includes the South Ossetian Autonomous Region. The Azerbaijan Soviet Socialist Republic include the Nagorno-Karabakh Autonomous Region. The Tajik Soviet Socialist Republic includes the Gorno-Badakhshan Autonomous Region.

Յօդուած 87.Ազրպէյճանի Սովետական Սոցիալիստական Հանրապետութիւնը կը ներգրաւէ Լեռնային-Ղարաբաղի Ինքնավար Մարզը:

Ազրպէյճանի Սահմանադրութիւնը, իր ամբողջութեամբ ո՛չ մէկ մատնանշում կը կատարէ Լեռնային-Ղարաբաղի մասին:

Արդեօ՞ք Ազրպէյճանցիք աննկա՞տ թողած են Լեռնային-Ղարաբաղը: Քաւ լիցի:

Մինչդեռ, Ազրպէյճանի Սահմանադրութեամբ կարեւոր հատուածներ կան Նախիջեւանի ինքնավար Հանրապետութեան մասին, առաւել տասնեակներով տողագլուխներ:

Տե՛ս, յօդուած 96, Ա. Եւ Բ.: Ապա յօդուած 130:

նաեւ,

Chapter VIII. NAKHCHYVAN AUTONOMOUS REPUBLIC

Article 134. Status of Nakhchyvan Autonomous Republic

Գլուխ Ը. ՆԱԽԻՋԵՒԱՆԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ

Յօրուած 134. Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութեան Կարգավիճակ

Ազրպէյճանի 1978-ի Սահմանադրութիւնը Լեռնային-Ղարաբաղը կը ներգրաւէ իր Սովետական ժամանակաշրջանի սահմաններուն մէջ:

The Constitution of the Republic of Azerbaijan

Article 3. Questions solved by way of nation-wide voting-referendum

  1. People of Azerbaijan may solve any questions involving their rights and interests by way of referendum.

    II. The following questions may be solved only by way of referendum:

    1. acceptance of the Constitution of the Azerbaijan Republic and introduction of amendments thereto;

    2. change of state borders of the Azerbaijan Republic.

Article 11. Territory

  1. No part of territory of the Azerbaijan Republic may be estranged. The Azerbaijan Republic will not give any part of its territory to anybody; state borders of the Azerbaijan Republic might be changed only by free decision of its peoples made by way of referendum declared by Milli Majlis of the Azerbaijan Republic.

Յօդուած 3. Խնդիրներ լուծուած են համազգային հանրաքուէարկութեամբ:

Բ. Հետեւեալ խնդիրները կրնան լուծուիլ միայն հանրաքուէի միջոցով:

2. Ազրպէյճանի Հանրապետութեան պետական սահմաններու փոփոխութիւնը:

Գ. Ազրպէյճանի Հանրապետութեան ոչ մէկ տարածք կրնայ օտարացուիլ: Ազրպէյճանի Հանրապետութիւնը պիտի չտայ ոչ մէկ երկրամաս ոչ մէկուն. Ազրպէյճանի Հանրապետութեան պետական սահմանները կրնան փոխուիլ միայն իր ժողովուրդներու ազատ որոշմամբ կատարուած հանրաքուէի միջոցով յայտարարուած Ազրպէյճանի Հանրապետութեան Ազգային Ժողովի կողմէ:

Վերջապէս, իր ներածականով Ազրպէյճանի Սահմանադրութեան համար կ՛ըսուի.

http://azerbaijan.az/portal/General/Constitution/constitution_01_e.html

THE CONSTITUTION OF THE REPUBLIC OF AZERBAIJAN

Azerbaijan adopted its first constitution on May 19, 1921 at the All-Azerbaijan Soviet Congress. A new version of the Azerbaijan SSR Constitution was adjusted to the Soviet Constitution in 1921, which was adopted at the Fourth All-Azerbaijani Soviet Congress on March 14, 1925. The final Azerbaijan SSR Constitution was adopted April 21, 1978 and fitted to the Soviet Constitution.

Ազրպէյճանը իր առաջին սահմանադրութիւնը ընդունած է Մաիս 19, 1921-ին ամբողջ Ազրպէյճանի Սովետական Կոնգրէսին: Ազրպէյճանի ՍՍՀ Սահմանադրութեան նոր թարգմանութիւն մը յարմարցուած է Սովետական Սահմանադրութեան 1921-ին, որ ընդունուած է ամբողջ Ազրպէյճանի Չորրորդ Սովետական Կոնգրէսին Մարտ 14, 1925-ին: Ազրպէյճանի ՍՍՀ Սահմանադրութեան վերջնականը ընդունուած է Ապրիլ 21, 1978 եւ պատշաճեցուած Սովետական Սահմանադրութեան:

* * *

1988-91 տարիները փոթորկալից դէպքերու հրահրման նպաստեցին, ինչ կը վերաբերի Լեռնային-Ղարաբաղի կարգավիճակին – the status of Nagorno-Karabakh.

Սովետական կայսրութեան տարբեր հանրապետութիւններու պարագային եւս ժողովրդային-ազգայնական շարժումներու հրդեհներ գրգռուեցան հայկականի նման, որոնց վրայ հրշէջներու ժողովրդավարական-ազատական ջուրեր թափելով մարելու մտօք, կայացուեցան որոշումներ, ներառեալ Անջատման Օրէնքը – Law of Secession (April 3, 1990).

Այս Օրէնքի դրոյթները վերագրուած են ՍՍՀՄ-էն անջատուելուն, թէ իբրեւ առանձին Սովետական Հանրապետութեան Միութիւն եւ թէ որպէս ինքնավար մարզ, տարածք, հանրապետութիւն:

Article 3: In case the Soviet Republic has autonomous republics, autonomous regions or autonomous territories within its borders, referendums are to be conducted separately in each of the autonomies. The people residing in the autonomies are given a right to independently decide whether to remain in the Soviet Union or in the seceding Republic as well as to decide on their state legal status.

Յօդուած 3. Այն պարագային երբ Սովետական Հանրապետութիւնը ունի ինքնավար հանրապետութիւններ, ինքնավար մարզեր կամ ինքնավար երկրամասեր իր սահմաններէն ներս, հանրագուէները պէտք է վարել անջատաբար ամէն ինքնավարութեան մէջ: Ինքնավարութիւններու մէջ բնակող մարդիկը իրաւունք ունին անկախաբար որոշելու Սովետական Միութեան մէջ մնալու կամ անջատման Հանրապետութեան մէջ ինչպէս նաեւ որոշելու իրենց պետութեան օրինական կարգավիճակը:

Սովետական Սահմանադրութիւնը արդէն ունեցած է անջատման վերաբերող յօդուածներ՝ միշտ Հանրապետութիւն շրջագծի մէջ: Կորպաչեւի նախաձեռնութիւնը այս պարագային կը ներկայացնէ ժամանակին պատշաճող կէտեր/նրբութիւններ:

Այսպիսով, ան նպատակ ունեցած է փրկելու իր վարչակարգը KGB-ական ժողովրդային բռնկում-գրգռումներէ:

Այնուամենայնիւ, օրէնքի պայմանները արքունի ճամբայ չէր բացած անջատողական «թեկնածուներու» առաջ:

ՓԱՍՏ՝

Article 6: (second paragraph)

Results of a referendum are to be reviewed by the Supreme Soviet of the Soviet Republic. In a republic, which has autonomous republics, autonomous regions, autonomous territories or territories with compactly settled national minority population as mentioned in Article 3 of the present Law within its borders, the results of the referendum are to be reviewed by the Supreme Soviet of the Soviet Republic jointly with the Supreme Soviet of the autonomous republic and respective Soviets of People’s Deputies.

Յօդուած 6. (երկրորդ պարբերութիւն)

Հանրագուէի մը արդիւնքները պէտք է վերաքննութեան ենթարկուած ըլլան Սովետական Հանրապետութեան Գերագոյն Սովետի/Խորհուրդի կողմէ: … հանրագուէի արդիւնքները պէտք է վերաքննուած ըլլան Սովետական Հանրապետութեան Գերագոյն Սովետի/Խորհուրդի կողմէ միասնաբար ինքնավար հանրապետութեան Գերագոյն Սովետի/Խորհուրդի եւ պատկանեալ ժողովրդական պատգամաւորներու խորհուրդներու:

պէտք է վերաքննութեան ենթարկուած ըլլան …

պէտք է վերաքննուած ըլլան …

Սովետական Հանրապետութեան Գերագոյն Սովետի/Խորհուրդի կողմէ միասնաբար …

Այսինքն այստեղ յստակօրէն մատնանշուած է այն իրողութիւնը, որ

Փետրուար 20, 1988թ., Լեռնային-Ղարաբաղի Ինքնավար մարզի ժողովրդական պատգամաւորներու խորհուրդի պահանջատիրութիւնը թէ՛ պետական սահմանադրական օրէնքի (1977թ.), թէ՛ նոյն պետութենէն անջատման օրէնքի (1990թ.) հիմամբ կրկնակի խախտումներ ունի:

Անջատման Օրէնքի դիտումները կը հակասէին նաեւ Սովետական Սահմանադրութեան որոշակի յօդուածի մը պայմանները, որով անհնար կը դարձնէին «երազի երկրի» անկախութիւնը՝ մէկ օրէն միւսը ծածանող հռչակումներու, յայտարարութիւններու եւ վաւերացումներու հրմշտուքով:

Տե՛ս

Constitution of the Soviet Union (1977, Unamended)

Article 72. Each Union Republic shall retain the right freely to secede from the USSR.

Յօդուած 72. Իւրաքանչիւր Միութիւն Հանրապետութիւն պէտք է հրաժարի ՍՍՀՄ-էն ազատօրէն անջատուելու իրաւունքէն:

Սովետական կայսրութեան սահմանադրական մէկ ուրիշ յօդուած՝ թիւ 70, ընկերվար-դաշնակցական սկզբունքներու հիմամբ կառուցուած հանրապետութիւններու միութեան ակնառկելով կը նշէ, թէ կայացած են «ինքնորոշման – self-determination» որպէս արդիւնք, նաեւ «ինքնակամ միութեամբ»՝ «միակամօրէն համայնավարութեան կառուցման նպաստելու»:

Article 70. The Union of Soviet Socialist Republics is an integral, federal, multinational state formed on the principle of socialist federalism as a result of the free self-determination of nations and the voluntary association of equal Soviet Socialist Republics. The USSR embodies the state unity of the Soviet people and draws all its nations and nationalities together for the purpose of jointly building communism.

* * *

Հարաւային Կովկասը, ըլլալով բազմացեղային – multi-ethnic խումբերու տեղաշարժերու՝ քաղաքական, վաճառականական ու ծաւալական եռուզեռի որպէս արդիւնք, անկարելի է որոշակիօրէն մատնանշել մէկ ցեղախումբի մը բնիկութիւնը այդ տարածաշրջանին մէջ՝ որոնց կարգին Լեռնային-Ղարաբաղի բնակչութիւն հաստատած «հայ» համարուած հաւաքականութիւնը: Եւ այդ հողային տարածքը ո՛չ ոգի մասնայատուկ սեփականութեան – private property պահանջատիրութեան առարկայ է. Ըլլայ հայկական, ըլլայ ազրպէյճանական եւ այլք:

Ծաւալապաշտական տիրապետութիւններու ենթակայ յարափոփոխ հաւաքականութիւնները ըլլալով հլու կամակատար նորանոր օրինական պատրադրանքներու՝ պատմականօրէն սեփականաշնորհուած չեն համարուիր:

Այս եղելութիւնը կտրականապէս կը պատշաճի «հայ»ամասնական» ստրկական նկարագրին, որ միշտ ալ կքած է օտարին առաջ. Ներառեալ Ղարաբաղցին, որ շատ շուտով փաստեց ըլլալ ինչ որ մի կործանարար խառնածին «հայի» հոգի…: Փաստը այսօրուայ կարգավիճակն է:

Նկատի ունենալ Ղարաբաղ – Ազրպէյճան համաձայնագիրը, որմով Լեռնային Ղարաբաղը կ՛ընկրկի Ազրպէյճանական տիրապետութեան տակ՝ իբր «ձեւականօրէն»… ըստ հայկական մեծխօսիկ մեկնաբանութեան (22 Օգոստոս, 1919թ.):

«Տեղի տալով անգլիական իշխանությունների ճնշումներին և ձգտելով ժամանակ շահել ու կենտրոնացնել եղած ուժերը՝ Ղարաբաղի հայերի յոթերորդ համագումարը 1919-ի օգոստոսի 22-ին Ադրբեջանի կառավարության հետ ստորագրել է մի համաձայնագիր, ըստ որի՝ մինչև Փարիզի խաղաղության վեհաժողովում հարցի վերջնական լուծումը, Լեռնային Ղարաբաղը ժամանակ շահելու նպատակով ձևականորեն ճանաչել է Ադրբեջանի Հանրապետության գերիշխանությունը»։

http://www.historyofarmenia.am/am/Encyclopedia_of_armenian_history_LXH_patmutyun

* * *

Լեռնային-Ղարաբաղի տարածքի պետութեան մը հպատակութեան փաստը սահմանուած է ըստ ժամանակակից միջազգային օրէնքի՝ շարունակաբար առաջին աշխարհամարտէն ետք:

Յարձակողական պատերազմներու արգելքը – the prohibition on wars of aggression կիրառելի չէր Ռուսաստանի ու Կովկասի համար, մինչեւ Kellogg-Briand Pact ի կնքումը (Յունուար 1929թ.):

Միջազգային այս դաշինքը ստորագրուած է համարեայ բոլոր պետութիւններու կողմէ, զոր կը նպատակադրէր հրաժարիլ պատերազմէն, իբրեւ «ազգային» քաղաքականութեան գործիք:

Սակայն ինչպէս միշտ, այս ուխտը իր կարգին կը մնայ թուղթի վրայ: Թերի սահմանումներն ու միջազգային մակարդակի վրայ կայսերական ուժերու թոյլ դիրքորոշումները չկարողացան նոյնիսկ կանխարգիլել երկրորդ աշխարհամարտը:

Ստալինեան դիկտատորութիւնը հետեւաբար, միջազգային իրաւանց դատապարտութենէ զուրկ «բաժնէ որ տիրես» կարգախօսի բանեցումն էր, ինչ կը վերաբերի «մեծամասնութիւն» կազմող «ինքնավար տարածքներուն», որոնք մնացին սովետական առանձին հանրապետութիւններու սահմանային ամբողջութեան մասնիկը: Օրինակ, Լեռնային-Ղարաբաղը Ազրպէյճանին (Յուլիս 5, 1921թ.):

Միայն երկու տարի ետք, Լեռնային-Ղարաբաղը հրամանագրով կը սահմանուի իբրեւ ինքնավար մարզ (Յուլիս 7, 1923թ.):

Constitution of the Soviet Union (1977, Unamended)

Chapter 11. The Autonomous Region and the Autonomous Area

Article 86. An Autonomous Region is a constituent part of a Union Republic or Territory. The Law on an Autonomous Region, upon submission by the Council of People’s Deputies of the Autonomous Region concerned, shall be adopted by the Supreme Council of the Union Republic.

Article 87. The Russian Soviet Federative Socialist Republic includes the Adygei, Gorno-Altai, Jewish, Karachai-Circassian, and Khakass Autonomous Regions. The Georgian Soviet Socialist Republic includes the South Ossetian Autonomous Region. The Azerbaijan Soviet Socialist Republic include the Nagorno-Karabakh Autonomous Region. The Tajik Soviet Socialist Republic includes the Gorno-Badakhshan Autonomous Region.

Article 88. An autonomous Area is a constituent part of a Territory or Region. The Law on an Autonomous Area shall be adopted by the Supreme Council of the Union Republic concerned.

Յօդուած 87.Ազրպէյճանի Սովետական Սոցիալիստական Հանրապետութիւնը կը ներգրաւէ Լեռնային-Ղարաբաղի Ինքնավար Մարզը:

Լեռնային-Ղարաբաղի պարագային հայկական «մեծամասնութիւն» կազմած ըլլալու գլխաւոր դրդապատճառը 1915-էն թրքական ջարդերէն փախած ու ազատածներու ապաստանութեան յաջորդական հանգրուաններն էին: Բայց ոչ միայն այդ տարիները:

Եւ ասիկա՝ մի անգամ ընդմիշտ շեշտելու համար, ո՛չ մէկ առումով «ինքնորոշման» իրաւունքի հետ ո՛չ մէկ առնչութիւն ունի:

Իսկ նկատի ունենալով միջազգային օրէնքի հասարակ չափանիշ մը, կարելի է կողմնորոշուիլ հողային տիրապետութեան իրաւացիութեան առումով՝ ճշգրիտ գնահատական տալու տիրացուի ինքնութեան առնչութեամբ:

Լեռնային-Ղարաբաղի կարգավիճակի լուծման համառօտում

summary of a solution of the Nagorno-Karabakh status

Լեռնային-Ղարաբաղի կարգավիճակը – status quo պետական եւ միջազգային օրէնքի, նաեւ ինքնորոշման իրաւունքի չափանիշներու կոպիտ խախտման – flagrant violation թատերաբեմ է:

Առայժմ միջազգային հարթակի վրայ ոչ մէկ պետութեան ճանաչման առարկայ՝ «Ղարաբաղի Հանրապետութեան» կազմալուծումը ենթակայ է ոչ միայն հանգրուանային փախումներու, այլեւ նոր պատերազմական դրութեան, որ կրնայ շատ աւելի անդամաբեկ ըլլալ:

Ինչպէս «հայրենատիրութիւն» քարոզող հայկակ մը Արեւմտեան Հայաստանի բռնագրաւման մասին կը շեշտէ, որ «ռազմական բռնազաւթումը չի կրնար յանգեցնել տարածքի օրինական իրաւատիրութեան», նոյնպէս եւ Հայաստանի ու Լեռնային-Ղարաբաղի կողմէ Ազրպէյճանական տարածքներու «ռազմական բռնազաւթումը չի կրնար յանգեցնել տարածքի օրինական իրաւատիրութեան»…:

Յիրաւի, իրողութիւնը այդպիսին է, մանաւանդ երբ նկատի կ՛առնուին ՄԱԿ-ի Ապահովութեան Խորհուրդի մէկէ աւելի որոշումներըresolutions գլխաւորաբար Ազրպէյճանի սահմանային ամբողջականութեան վերաբերող եւ ուժի կիրառկման դատապարտութեան՝ թիւ 822, 853, 874, 884 (1993թ.), ինչպէս նաեւ Եւրոպական Խորհուրդի որոշումը՝ թիւ 1416 (2005թ.), նոյն պահանջքները պնդող:

Սակայն այս բոլորը կը մնան քաղաքական խաղեր, կայսերական պարտադրանքներ, որքանով որ փաստուեցան Ռուսաստանի շնորհիւ համաձայնեցուած զինադադարէն (1994թ.) յետոյ կազմուած ԵԱՀԿ-ի ՄԻՆՍԿ-ի խաղաղութեան յաջորդական առաջարկ-փուլերը իրենց ինքնորոշման իրաւունքի արատաձեռնութեամբ, որոնք մնացած են չստորագրուած ու չվաւերացուած թուղթեր:

1991-94 թուականներու պատերազմի ընթացքին Սովետական ուժերու մասնակցութիւնը (Օղակի Գործողութիւնը – Koltso Operation, 1991), հայկական կողմի ճնշման նպաստեցին, սակայն մէկ տարի ետք, Ռուսական կայսերական հաշիւները երբ դիմաշրջութեան – volte-face դիմեցին, 1992 տարուայ վերջաւորութեան սկսան հայկական կողմին մատակարարել զէնք-զինամթերքով ու քարիւղով, մինչեւ ակտիւ մասնակցութեամբ թէ՛ վարձկան կռուողներով, թէ՛ ուղղակի մասնակցութեամբ 366-րդ շարժականացած հետեւակազօրքի գունդով (մոտոհրաձգային գունդ) – 366th motorised Russian infantry regiment.

Հայկական կողմը ջախջախիչ պարտութենէ կը փրկուի (1992-ի տարուայ միջին) շնորհիւ Ռուսական նեցուկ/կողմնակցութեան, որոնց ռազմավարական ու քաղաքական հաշիւները ժամանակաւորապէս թեքուեցան:

Ճիշտ անյպէս, երբ Ռուս-Պարսկական պատերազմներէ ետք՝ Կիւլիստանի (Հոկտեմբեր 24, 1813թ.) եւ Թիւրքմենչայի (Փետրուար 10, 1828թ.) պայմանագրութիւններէ յետոյ Ցարական Ռուսիոյ օրուայ ռազմավարութիւնը պնդեց, որ Երեւանն ու Լեռնային-Ղարաբաղը դառնան հայահոծ «քրիստոնեայ» տարածքներ: Ու սկսան ժողովրդային զանգուածի տեղաշարժեր, այդ տարածքներու հայոց թուաքանակը նուազագոյնէն դարձնելով մեծաքանակի:

Այնպէս որ, մինչեւ այդ ժամանակը, Երեւանեան Խանութիւն, Ղարաբաղեան Խանութիւն, Նախիջեւանի Խանութիւն, ոչ մէկ առումով փաստացի հայկական Խանութիւններ էին:

Այդ Խանութիւն khanate կոչուած իշխողներու/«մելիքներու» անուանացանկը չի բացայայտեր զուտ «հայկական» պատկանելիութիւն, ինչպէս ընդհանրապէս «հայոց» ոչ հայ իշխաններն ու արքաները:

Արեւելեան Հայաստանի ու Լեռնային-Ղարաբաղի միակամ ոտնձգութիւններու պատճառաւ «հայրենիքի մատաղացու» անձանց ցանկը երկարեցաւ, ինչպէս աշխարհամարտերուն ինկած հայոց «նահատակները»:

Փողոցային գոռում գոչումներով՝ «Ղարաբաղը մերն է» եւ հողային յափշտակութեան բերանացի «միացում» պոռոց գոռոցները ո՛չ պետական, ո՛չ ալ միջազգային օրինական հիմքեր ունին, այլ պարզապէս կը մնան հայկական կրկէսային լարախաղացութիւններ:

* * *

Ի՞նչ ստացուեցաւ՝

«Արցախեան գոյամարտ» … «Արցախեան գոյապայքար» … «Արցախեան ազատամարտ» … «Արցախեան հերոսամարտ» … «Ղարաբաղեան ազատագրական շարժում» …

այս բոլորէն …

Բացի ներհայկական յաւելեալ կոտորածէ, հաշիւներու մաքրագործումէ, թէ՛ պատերազմական օրերուն, թէ՛ յետ-պատերազմական, մինչեւ միջ-հրամանատարական պայքարի ու ահաբեկութիւններուն՝ խորհրդարանական մակարդակով, Հայաստան ու Լեռնային-Ղարաբաղ …:

Այս բոլորին մէջ ի՞նչն է «հայկական»…:

* * *

«ԻՐԵՆՑ ՊՏՈՒՂԷՆ ՊԻՏԻ ՃԱՆՉՆԱՔ ԶԱՆՈՆՔ». Կ՛ըսէ ՔՐԻՍՏՈՍ:

ՄԱՏԹԷՈՍ – MATTHEW 7:16

Այսօրուայ դրութեամբ, ընկերային, ամուսնական, տնտեսական, քաղաքական ու պատերազմական պատճառներով արդէն իսկ «հայկական» պետականութեան քթին տակէն զանգուածային արտահոսք մը տեղի կ՛ունենայ, պարարտացնելով արտասահմանեան արդէն իսկ այլասերած գաղութները:

Լեռնային-Ղարաբաղը իր կարգին է՛ կատարեալ պարապիստան:

Ապրի՛ Սովետական համակարգը, որ ժողովրդային ստուար քանակ մը կարողացաւ պահել արեւելեան Հայաստանի մէջ, 70 տարի:

Լեռնային-Ղարաբաղի «հանրապետութիւն» յափշտակութիւնը – usurpation վնասներ պիտի կուտակէ «հայկական ցեղասպանութեան» ճանաչումներու մուրացկանութեան վրայ, որու համար ոգի ի բռին լծուած են հայոց աւագանին, տարին մէկ անգամ փողոց թափելով հայկական ախմախութիւնը:

«Հանրապետութիւն» խաղալիքը այն աստիճան մոլորեցուցած է հայկական հաւութիւնը, որմէ արբեցած արեւմտեան Հայաստանի վերատիրացման համար հաւաքուած խումբ մը հայերու մէկ քանի գլուխներ «Վտարանդի Կառավարութիւն» հռչակումէն մէկ օրէն միւսը յայտարարութիւններով հանդէս եկան «Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւն» դրօշակով, մինչեւ հիւանդ նախագահ մը կարգելով, որու մտերիմները վերջերս աքացի մը տուին անոր նախագահութեան՝ «իշխանության յուրացման փորձի մեղադրանքով»…:

* * *

Լեռնային-Ղարաբաղը հայկական բնիկութիւն չէ, ոչ ալ արեւելեան Հայաստանի տարածքային շարունակականութիւն, ո՛չ պետական օրէնքի, ո՛չ ալ միջազգային օրէնքի չափանիշներու ներքոյ:

Լեռնային-Ղարաբաղի սահմանադրութիւնը չի նշեր անգամ սահմանային բաժանումը՝ օդէն կախուած վիճակը վերապահելով հետագայ իրադարձութիւններուն:

Հոդված 14. Զինված ուժերը և պաշտպանությունը

  1. Արցախի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Արցախի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը:

??????

Հոդված 85. Պետության քաղաքականության հիմնական նպատակները

  1. տարածքային համաչափ զարգացումը. ???

Հոդված 173. Տարածքային քաղաքականության իրագործումը և վարչատարածքային բաժանման վերանայումը

1. Մինչև վարչատարածքային բաժանման վերանայումը գործում է 2006 թվականի Սահմանադրության 104-րդ հոդվածը:

  1. Վարչատարածքային բաժանման վերանայումը պետք է իրականացվի Սահմանադրությունը ուժի մեջ մտնելուց հետո՝ ոչ ուշ, քան հինգ տարում:

Հոդված 175. Արցախի Հանրապետության իրավազորության սահմանները

Մինչև Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունը իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավազորության ներքո:

??????

* * *

Արեւելեան Հայաստանի կանկստերական իշխանութիւնը, թող միջազգային հարթակի վրայ ինչ որ մի կշիռ ունեցող կնիքի ետեւէ վազեն: Բայց խամաճիկները ստորագրեցին, «հաստատելով, երկու երկրների միջեւ գոյություն ունեցող սահմանի փոխադարձ ճանաչումը, ինչպես սահմանված է միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով»…:

Լեռնային-Ղարաբաղը աշխարհածաւալ կայսրութիւններու խաղալիքն է, Քոսովօի նման, այնպէս ինչպէս այսօրուայ Պաղեստինը (Հռովմէացւոց կողմէ անուանուած) ճշգրտապէս ո՛չ Պաղեստինցիներու, ո՛չ ալ Հրեաներու հայրենիքն է՝ ըստ ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԻ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ:

===

«Այն թագաւորներուն օրերը երկնքի Աստուածը ուրիշ թագաւորութիւն մը պիտի հանէ, որ յաւիտեան պիտի չաւերուի։ Այս թագաւորութիւնը ուրիշ ժողովուրդի պիտի չթողուի։ Անիկա այս բոլոր թագաւորութիւնները պիտի փշրէ ու պիտի հատցնէ ու ինք յաւիտեան պիտի մնայ»։

ԴԱՆԻԷԼԻ – DANIEL 2:44

ՓՈԹՈՐԻԿ / STORM

Օգոստոս – August 2017

Աղբիւրներ – Sources

file:///C:/Users/User/Downloads/9783642117879-c1.pdf

https://raufray.files.wordpress.com/2010/11/0814719449.pdf

Cornell, The Nagorno-Karabakh Conflict, report no. 46, Department of East European Studies, 1999, pp. 23

Washington Times, 10 April 1997, “Armenia Armed by Russia for battles with Azerbaijan”; de Waal, Black Garden, 2003, pp. 199 et seq.

 


Comments are closed.