100ամեակի Սատանայապաշտութիւն

                                                        100ամեակի

                                           Սատանայապաշտութիւն

                                             Centenary  of  Satanism

Արդէն իսկ հաստատ 10 տարիներ առաջ հայոց մեծամեծները սկսած էին նախապատրաստական աշխատանքներու՝ ի յիշատակ նախնիներու  դէմ  իրագործուած  մարդկութեան  դէմ  ոճիրին:

Իրենց հաւաստմամբ՝  ՀԱՅԿԱԿԱՆ  ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ:

Պատկերազարդուած՝  կուտ կորկոտ  չունեցող  ծաղիկով  ու  լոզունգով:

100 Remember

100-ԱՄԵԱԿ - i-remember

« Anniversary  ???   of   the   Armenian  ???   Genocide »

« Տարեդարձ՝  ???   Հայկական  ???   Ցեղասպանութեան »

Տարեդարձ  =  Թուականի  մը  տօնը:

                       =  Այդ  առթիվ  կազմակերպված  տոնակատարություն՝

                           տոնախմբություն:

=  Այն օրը՝ երբ մէկ կամ տարիներ առաջ պատահած է  ուրախալի կամ յիշատակութեան արժանի դէպք մը, զոր կը տօնենք:

                      =  Տօն,  հանդէս:

                      =  Տարեկան  տօն:

Աղբիւրնե՞րը  . . .  = >  բառարաններ:

Տարեդարձ  բառը  ի միջի  այլոց,  մէկ  քանի  տասնեակ  տարիներու կեանք  ունի:

Տակաւին  կայ   « հայկական   ցեղասպանութեան   ոգեկոչումը »:

ՈԳԵԿՈՉՈՒՄ  ???

Ոգեկոչում   =   Մեռած մարդոց ոգիները կանչել (մեռելահարցութեան

                            համար):

                       =  Ոգիներու  հետ  խօսիլ  (spiritism):

                       =  Կոչել,  կանչել,  արթնացնել,  ոգել (մեռյալների ոգիները):

Թէեւ փոխաբերական առումով կրնայ նշանակել «մեռելներու յիշատակում» . . . :

Երգահանդիսական   յիշատակութիւններ

Եթէ հարեւանցի նայուածք մը նետենք – tour d’horizon, բոլոր այս տարիներու գործունէութեանց, առաւելաբար պիտի նկատենք երգահանդիսական «տօնակատարութիւններու»  ձեռնարկներ, զորս տեղի ունեցած են, կ՛ունենան եւ պիտի ունենան ամէնուրէք, որովհետեւ ատիկա  էժանագին  մասնագիտութիւնն է, որմով կը կարողանայ փայլիլ  21րդ  դարու  հայութիւնը:

Բայց որպէսզի ինչ որ չափով լրջութեամբ դիւթեն հանդիսատես հասարակութեան, քիչ մըն ալ «գիտական» ելոյթներ կ՛ունենան, որպէսզի  «գիտականօրէն»  շարունակեն ծամծմել տասնեակ տարիներու  նոյն  յանկերգները:

Բայց հետեւելով  «Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի»  հաստատումներուն, բաւականին  գայթակղեցուցիչ սայթաքումներ  պիտի  յայտնուին:

Անդրադառնալով  100ամեակի  ՏԿԱՐ  Հռչակագրի 6րդ  կէտին՝  հասու կը դարձնէ նոր գիւտի մասին, թէ համահայկական  «կամք»ը  «մշակում է  իրավական  պահանջների  թղթածրար»,  բայց,  որ  «չենք  դրել  յստակ  ժամանակացոյց,  թէ  ե՛րբ  պէտք  է  փաթեթը  ներկայացուի»:

Հարցում. Ինչո՞ւ  100ամեակին  սպասել  «իրավական  թղթածրար  մշակելու » :

Հռչակագիրը  ԶՕՐՈՒԹԻՒՆ  պիտի  ներշնչէր  ԱՐԴԷՆ  ԻՍԿ իրականացած  «իրավական»   իրագործումներու  ցուցմունքներով:

Այս առումով ակնառու է համահայկական մակարդակի անկարողութիւնը:

100ամեակի  սատանայապաշտութիւն

«Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը»  տեղեկացուցած է մինչեւ Ապրիլ 24 ու յաջորդաբար կայանալիք  ոգեկոչական   հանդիսութիւններու   վերաբերեալ:

«Առաջին  խոշոր  միջոցառումը  մարտի  18-20-ին  է»:

«100-րդ տարելիցի նախաձեռնութիւններու գագաթնակէտը 22-24 ապրիլին  է»:

«Ապրիլ 23-ին Հանրապետութեան հրապարակին վրայ պիտի կայանայ համաշխարհային հռչակ վայելող  «Սիսթըմ աֆ է տաուն»  ռոք խումբին համերգը: Վիգէն Սարգսեանի համաձայն, «խորհրդանշական  է այն, որ հայերից բաղկացած այս խմբի անդամները մեծ պայքար են տարել Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման ուղղութեամբ  եւ  նրանց է վստահուած  արուեստի ոլորտում բարձրաձայնել հարցը: Կազմկոմիտէն որոշեց, որ շատ ճիշդ կը լինի, եթէ  100-րդ  տարելիցի օրը այս պահանջը մշակոյթի ոլորտում հնչեցնեն հէնց իրենք`  որպէս միասնականութեան եւ պահանջատիրութեան առաջամարտիկների  երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ»,   յայտնեց  Վիգէն  Սարգսեան»:

«Բացի ատկէ, խումբը 10 մեծ համերգներ պիտի տայ Լոնտոնի, Ամսթրտամի, Պելճիքայի, Մոսկուայի եւ այլ մայրաքաղաքներու մէջ: Այդ համերգներուն նիւթը պիտի ըլլայ Ցեղասպանութիւնը, եւ անոնք պիտի  կրեն  «Արթնացնել  հոգիները»  խորագիրը»:

Ընդգծումները իմն են:

Եւ  մարդ,  ներհայկական  ցեղասպանական  ոճիրի  կ՛ենթարկուի  այս  նզովեալներու  լուրով:

« System  of  a  Down »  –  « Անկման  սիսթեմ »

Ի՞նչ  խումբ  է  զայս,  եւ  որո՞նք  են  անդամները:

ՍՏՈՒԳԵՆՔ

« System of a Down » դիւահարները սատանայապաշտութիւն սատարող  աշակերտութիւն  է:

Անկարեւոր է գիտնալ, թէ ուրկէ ո՞ւր հաստատուած կամ ծնած են, բայց կը բաւէ նկատել Սատանայի կարեւորագոյն բնօրրաններէն մէկուն ծոցը  զարգացած  ըլլալնին:  ԱՄՆ:

= > « System of a Down »  եւ  անդամներ . . .

System of a Down     System of a Down - satan's sign

                                                            Սատանայի կոտոշները   Satan’s horns

            System of a Down - daronnnette                    System of a Down -3

= > « System of a Down » եւ սատանայի նուիրուած երգ . . . D-DEVIL

        մինչեւ վերջաւորութիւնը դիտել այս տեսերիզը . . .

System of a down – Ddevil

Take me down there, Տարեք զիս այդտեղ,

Photographic relapse, Լուսանկարչական մոլորում,

People feeding frenzy, Մարդիկ մոլեգնութիւն կը սնուցանեն,

The devil is so lovely . . . Սատանան այնչափ սիրելի է . . .

The devil is so lovely, the devil is so lovely, so lovely, so lovely

= > « System of a Down » եւ սատանայի նուիրուած երգ . . . TOXICITY

դիտել փաստարկը . . .

I love Satan Սատանան կը սիրեմ

(listening backwards) (դէպի ետ մտիկ ընելով)

Ասիկա պատկերներու միջոցաւ ենթագիտակցութեան – subliminal վրայ բանեցուած ազդեցութեան երգեցողական տարբերակն է:

100ամեակի  պղծութիւն

Հայկական դատը վերջին մէկ-երկու տասնամեակներուն առաւելապէս փաստած է համաշխարհայնացման ծառայող գործակալներու առաքելութիւնը ըլլալ:

Շրջանային եւ երկրային թաքուն կազմակերպութիւններու սպասարկուներ, հեթանոսութեան երկրպագուներ, ինքնակոչ առաքեալներ, հերձուածող լուսաւորեալներ, ու ահաւասիկ

«100-րդ տարելիցի նախաձեռնութիւններու գագաթնակէտը 22-24 ապրիլին»՝ « System of a Down » = սատանայապաշտական 100ամեակ:

Եւ այսպիսիները որակել

«միասնականութեան եւ պահանջատիրութեան առաջամարտիկներ», կամ

«Հայոց  Ապագային՝  երիտասարդութեան  ձայնը»  ???

կը նշանակէ, 21րդ դարու հայութեան հաւ դասակարգը մուտք գործած է հոգեվարման հանգրուանը:

« Վասն զի անօրէնութեան խորհուրդը հիմակուընէ կը զօրանայ. Բայց ան որ հիմա կ՛արգիլէ, պիտի արգիլէ՝ մինչեւ ինք մէջտեղէն վերնայ:

Ու ետքը պիտի յայտնուի այն անօրէնը, զոր Տէր [ Յիսուս ] իր բերնին հոգիովը պիտի սպառէ, ու իր գալուն յայտնուելովը պիտի կորսնցնէ.

Որուն գալը Սատանայի ազդեցութիւնովն է բոլոր զօրութիւնով եւ նշաններով ու սուտ հրաշքներով,

Եւ կորսուածներուն վրայ անիրաւութեան բոլոր խաբէութիւնովը. Որովհետեւ անոնք ճշմարտութեան սէրը չընդունեցին որ փրկուին, անոր համար Աստուած ալ պիտի ղրկէ անոնց ուժով մոլորութիւն մը՝ որ ստութեան հաւատան:

Որպէս զի դատապարտուին ամէն անոնք որ չհաւատացին ճշմարտութեան, հապա անօրէնութեան յօժարեցան »:

Բ. ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ 2 : 7 – 11

ՖԻԼԻՓ  ՍԱՍՈՒՆ  /  PHILIP  SASOUN

Մարտ / March 30th, 2015


Comments are closed.