ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՍՏԱՆԻ ԱՌՋԵՎ

«ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ   ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՍՏԱՆԻ   ԱՌՋԵՎ»

վկայում  են  փաստերը,  կուսակցական  դեմքերը, պատմաբանները,  ականատեսները

http://septemberi21.blogspot.fr/2007/12/blog-post_06.html

Symbol-of-Justice

«Դրոշակ», 1909, թ. 9.

«Դաշնակցությունը` հավատարիմ իր սկզբունքին եւ գործելակերպին` պիտի շարունակե նույն թափով եւ ավելի լայն ծավալով համագործակցել թուրք երիտասարդ կուսակցության եւ մտավորականության հետ` ի պաշտպանություն Սահմանադրության եւ համախմբել այդ գործակցության շուրջ բոլոր դիմադիր տարրերը` հայ եւ օտար… Կուսակցությունը ջանք չպիտի խնայե վերացնելու համար միջազգային եւ ազգային այն բարդությունները, որոնք կրնան դժվարացնել իրավակարգի հիմնավորումը եւ ազդելու փոխադարձ եւ անկեղծ համերաշխությանը: …Դաշնակցությունը վճռողականապես ետ մղելով անջատողական ձգտումները` պիտի տքնի վերակազմել երկրի տնտեսական ու քաղաքական կարգերը Օսմանյան պետության ամբողջության մեջ, հիմնված բոլոր շրջաններու տեղական լայն ինքնավարության վրա եւ ամրապնդված բոլոր տարրերու կապերով»:

 Ռուբեն Տեր-Մինասյան.

«Համաօսմանցիության անունով եկած թուրքացման քաղաքականությունը ծայրահեղորեն գրգռել եւ զայրացրել էր պետության բոլոր բաղկացուցիչ տարրերը` բացառությամբ հայերի եւ մանավանդ ՀՅ Դաշնակցության: Թե՛ հայ ժողովուրդը, եւ թե՛ նրա ամենաուժեղ կուսակցությունը անգնահատելի ծառայություն մատուցեցին երիտասարդ թուրքերին ե՛ւ հեղափոխական շարժումների օրերին, ե՛ւ Սահմանադրության հրապարակման, ե՛ւ կիրառման ժամանակ. սակայն այդ բոլորի փոխարեն անարգորեն դավադրված գտան իրենց: Ի պատասխան այդ խոշոր ծառայությանց` Ադանայի հայկական կոտորածները տեղի ունեցան… Եվ չնայած դրան` ՀՅԴ-ն վճռեց մնալ հանգիստ եւ նույնիսկ աշխատեց հնար եղած չափով ամրապնդել Սահմանադրությունը` հակառակ մյուս հայ քաղաքական կուսակցությունների դժգոհություններին: Իր լռությամբ եւ համբերությամբ Դաշնակցությունը չէր դավաճանում հայ ժողովրդին եւ ոչ էլ գոհ էր Երիտասարդ թուրքերի եւ նրանց վարած պետական կործանարար քաղաքականությունից» («Հայ-թուրքական կնճիռը», Կահիրե-1924, էջ 130):

Վահան Փափազյան (Կոմս).

ՙՄենք, անշուշտ, խորապես կգիտակցեինք մեր փափուկ դիրքը. ապրիլ Օսմանյան կայսրության մեջ, լինել անոր հպատակը, վայելել ազգային սահմանադրական ինքնավարություն, բնական հարաբերություններ պահել կառավարության հետ եւ միեւնույն ատեն դավադիր գործ կատարել, այսինքն` օտար պետություններու դիմել եւ անկե սպասել օգնություն: Անըմբռնելի հանդգնություն մըն էր այս, որուն արդյունքը վայելեցինք 3 տարի վերջը…՚ (ՙԻմ հուշերը՚, հ. Բ, էջ 185-186):

Լեո.

ՙՍոցիալիստ-հեղափոխական՚ Դաշնակցությունը գրկախառնված է ՙամենաբարբարոս՚ ցարիզմի հետ եւ թշնամանում է նույն այն Թուրքիային, որի սահմանադրական ազատությունների, իր իսկ խոսքերով` վայելողն է նա այդ րոպեին՚ (Նույնը, էջ 67): ՙԵթե երեք հոգի կարողանում էին խոսել ամբողջ հայ ժողովրդի անունից եւ վճիռներ տալ ամբողջ հայ ժողովրդի համար կյանքի եւ մահվան նշանակություն ունեցող հարցերի մեջ, այս արդեն ապացույց էր, որ Դաշնակցությունը փաստորեն իր անմռունչ ստրուկ-ստացվածքն էր դարձրել ամբողջ հայությանը, եւ ի°նչ ապահովություն կար, թե մի ուրիշ խմբակ դաշնակցականների, մի ուրիշ մեծամիտ երրորդություն ստրկամիտների, բոլորովին հակառակ վճիռ եւ ցուցմունք չէր տա նույն այդ անասնատիպ ստացվածքին: Այդպես էլ եղավ: Այս անգամ մի միլիոն մարդկանց ոչնչացումն էր պատրաստում թուրքահայ հեղափոխության ահռելի հիմարությունը՚ (Թ.Հ.Գ., էջ 78):

Ցեղասպանությանն անմիջապես նախորդող շրջանում ՀՅԴ-ն փաստորեն միահեծան իշխանություն էր Արեւմտյան Հայաստանում, ուստի` ժողովրդի ճակատագրի համար միակ քաղաքական պատասխանատուն: Այդպիսին էր նրան ընդունում ժողովուրդը, այդպիսին էր նրան համարում թուրքական կառավարությունը:

ՄԱՏՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՓԱԽՈՒՍՏԻ ՇՐՋԱՆ
.
ՀՅԴ-ն, ծրագրված ցեղասպանության ակնառու վտանգի դեմ հանդիման, ոչինչ չձեռնարկեց ժողովրդի ինքնապաշտպանությունը կազմակերպելու նպատակով: Ընդհակառակը` ամեն ինչ արեց օսմանյան բանակ հայ տղամարդկանց զորակոչն իրականացնելու համար (այս օրենքը թուրքական պառլամենտն ընդունել էր մի քանի տարի առաջ` Դաշնակցության ակտիվ նախաձեռնությամբ): Վերջիններիս կոտորեցին, իսկ Արեւմտահայաստանը մնաց անպաշտպան:

Ռուբեն Տեր-Մինասյան.

«Դաշնակցությունը դեմ լինելով պատերազմին, դեմ լինելով Իթթիհաթի կառավարության քաղաքականության, այնուամենայնիվ որոշում է (8-րդ ընդհանուր ժողովը) հորդորել հայ ժողովուրդին` կռվի դեպքում անթերի կերպով իր պարտականությունը կատարել Թուրքիո հանդեպ»:
.
«Միայն ազնիվ հեղափոխական կուսակցությունը այսպես կարող էր վարվել (կռվի դեպքում ծառայել «Օսմանյան հայրենիքին»), սակայն … ազնիվ մարդկանց հետ: Այս վերջին կետը մոռացվեցավ ՀՅԴ կողմից, եւ այս մոռացումն, անշուշտ, ճակատագրական մեծ սխալ էր… Այժմ դեպքերից հետո կարելի է այդ ճակատագրական սխալն ափսոսալ, քանի որ 200.000 հայ զինվոր ավելացնելով այդ պատկառելի ուժին (նկատի ունի թուրքական եւ ռուսական բանակ զորակոչված հայ զինվորներին, որոնց թիվը միասին կազմում էր 450.000 – Ա.Ս.), նաեւ ռուսական հսկա օժանդակությունները զորքով, սնունդով եւ ճարտարվեստով, բավական պիտի լինեին մեկ վճռական հարվածով Թուրքիան ջախջախելու: Այդ ուժի գիտակցությունը Դաշնակցությունը ուներ, բայց նա խուսափեց դրանից օգտվել, մնալով կաշկանդված ընդհանուր ժողովի որոշումների սահմանների մեջ» (Հ.Թ.Կ., էջ 56, 67-68):

Վահան Փափազյան.

«Դաշտի գյուղերը ձգած էին իրենց ճակատագրին: Կազդուրվելես վերջ միայն զգացի, թե ինչ ահավոր սխալ մը գործած էի ձգելով քաղաքը (Մուշը) այդ ծանր օրերուն եւ քաշվելով լեռներու ծերպերը» (Ի.Հ., էջ 359):
.
«Ահա ինչպես զոհ գացինք մենք մեր «ռազմական նախատեսության»` կարծելով, թե կառավարությունը, առանց դաշտին ու քաղաքին ձեռք դիպցնելու, նախ Սասունը պիտի զարնե: Թշնամին թողուց, որ դաշտի զինված ուժերը դուրս հանենք ու կեդրոնանանք Սասնո կղզիացած պզդիկ տարածության վրա… թշնամին օգտվելով ուրեմն այս պայմաններեն, բնաջնջեց ժողովուրդը (Դաշտի 190.000 բնակչից, ըստ հեղինակի, փրկվեց միայն 5000-ը – Ա.Ս.): Այս զարհուրելի սխալը գործեցինք մենք` ղեկավար ու պատասխանատու ընկերներս` ենթարկվելով քարացած ավանդություններուն, համառ անհեռատեսության… (Նույնը, էջ 365):

25 տարի իբր զբաղվելով արեւմտահայությանը զինելու գործով, ՀՅԴ-ն իրականում բացի «հեղափոխական» աղմուկից ուրիշ ոչինչ չէր արել կամ ակամա ավելի շատ զինել էր թուրքերին ու քրդերին:

«Ազատ Հայաստան», 1921, թ. 8.

«Ո՞վ կարող էր երեւակայել, որ ռազմի դաշտում պիտի պարտվեինք այնքան շուտ, եւ թուրքերը` հռչակավոր բերդաքաղաք Կարսը գրավելուց, Ալեքսանդրապոլը իրենց ոտքերի տակ առնելուց հետո, պիտի սպառնային անգամ Երեւանին, երբ մենք մեր զորական ուժի քանակով, տեխնիկայի բոլոր առավելություններով, անժխտելիորեն գերազանց էինք մեր թշնամուց: Կարելի՞ էր երբեւիցե մտածել, թե մեր երկրի սահմաններից ներս մտած փոքրաթիվ թրքական զինվորական ուժերն այնքան հեշտությամբ պիտի կարողանային ահաբեկել մեզ եւ մղել ամբողջ ժողովուրդն անձնատվության: Սրանք փաստեր են, մեր պանիկական հոգեբանության փայլուն ապացույցը»:

Հայ  եւ  Արեւմտեան  Հայաստան  պիտակով  հակահայ  գործելաոճ  մինչեւ  այսօր  ալ  վերջ  չէ  ունեցած,  ի մասնաւորի  վերջին  տասնամեակին,  որով  թրքասէր  ու  քրտասէր   մտախտաւորներ   «հայապաշտպանութիւն»   կը  ծամծմեն:

ՍԱՍՆԱԼՈՒՐ  /  sasounnews


Comments are closed.