Ա Ր Ց Ա Խ – A R T S A K H

artsakh

 

artsakh-dadig-babig

artsakh-dadig-babig

                                     ԱԶԵՐԻ  ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹԻՒՆ

                                                                ԵՒ

                                            ՀԱՅԿԱԿԱՆ  f i a s c o

                                             AZERI  BARBARISM

                                                                &

                                            ARMENIAN  f i a s c o

Azerbaijani Soldiers Execute Elderly Armenian Couple in Artsakh; Then Cut Off Their Ears

Արցախ -2.4.2016 -NKR-war_talish.jpg

21րդ դարու թրքական բարբարոսութեան խորհրդանիշ այս պատկերը՝  թող ամէն «հայ» կոչեցեալի ուղեղին մէջ քամուած մնալով մինչեւ կեանքին վերջը շարունակէ հառաչել:

«Արցախի Պաշտպանութեան Բանակի» քթին տակ ազերի-թրքական նախայարձակման առաջին ժամերուն կատարուած այս կոտորածը փաստեց ըլլալ հայկական f i a s c o .

Ան,  որ չի  կարա  կուլ տալ, թող  գլուխը  պատը  զառնէ:

Յետագայ յաղթարշաւները բնականաբար կրնան բազմանալ, բայց ըլլալիքը եղաւ ու ամէն առիթի ընձեռման, նոյնը կրնայ կրկնուիլ:

f i a s c o  է  հայկական մարտավարութիւնը Արցախեան եւ յաւելեալ տարածքներու վերաբերեալ:

f i a s c o  է  հայկական դիւանագիտութիւնը Արցախեան առանձին «հանրապետութիւն» կարգելու վերաբերեալ:

f i a s c o  է  հայկական  «ազգաբնակութիւնը»  վերաբնակեցման  վերաբերեալ:

f i a s c o  է  հայկական ռազմավարութիւնը ինքնապաշտպանական ոչ բանակային ջոկատներու կազմութեան վերաբերեալ:

Քէսապի վրայ թրքական յենակէտով կատարուած իսլամ աղանդաւորականներու յարձակումը փաստեց գոյութիւն ունենալ հայկական  ինքնապաշտպանական  f i a s c o,  որու  պատճառաւ

ՔԷՍԱՊ ԵՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐԱԿԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԸ   յօդուածով նշած էի հետեւեալը.

«Շրջահայեաց Մարտավարութիւն – Առողջ Առաջնորդութիւն

Սուրիոյ Քէսապը տագնապի առաջին ողբերգութիւնը չէր, ոչ ալ վերջինը: Նաեւ իբրեւ քրիստոնեայ շրջան, առաջինը չէր, ոչ ալ վերջինը: Բայց հայկական բռնագրաւուած հողերու ազատագրման գնով փայլուն մարտավարական մտածողութեան տէր ղեկավարութիւն մը ժամանակ առ ժամանակ –

ա) պէտք էր կազմակերպէր հայութեամբ ողողուած շրջաններ՝ նոյնինքն Սուրիական ամբողջ հիւսիսային տարածքներու վրայ, արեւելեան ծայրամասէն մինչեւ արեւմտեան ծովեզերեայ սահմանները:

Նոյնը պէտք էր կատարուէր հիւսիսային Իրաք եւ Իրան:

Թաւրիզը, Քիրքուքը, Քամըշլին, Տէր Զօրը, Րաքքան, Ռաս Ուլ Այնը, Աֆրինը, Հալէպը, Քէսապը, Լաթաքիան, եւյլն, եւյլն. Շատ աւելի ուժեղ կորիզներ պիտի ըլլային անմիջապէս բռնագրաւեալ հողեր ներթափանցելու նուազագոյն պատեհին, քան ինչ վիճակ որ կը տիրէ այսօր:

Ժողովրդային տեղաշարժերը կարեւորագոյն ազդակներէն են քաղաքական հզօրութիւն ապահովելու՝ յենարան ունենալով ժողովրդային բազմութիւնը:

բ) պէտք էր պատմական հողերու վերատիրանալու հոգեբանութիւն մշակուէր հետզհետէ ծնունդ առնող սերունդներու մէջ:

«Արիւնոտ դրօշ-ը», «ջարդենք փշրենք շուն թուրքեր-ը», «բաժակները լցրեք խմենք-ը», «քաջ Վարդանին թոռ-ը», «իմ քամանչա-ն», «կռունկ-ը», «ծիծեռնակ-ը», այս բոլորը Հայրենիքի վերատիրացման մտածողութեան նպաստող դաստիարակութիւններ չեն:

գ) պէտք էր ամբողջ սփիւռքեան գաղթօճախներու մէջ կազմակերպուէին մարտարուեստի եւ զինավարժութեան կեդրոնատեղիներ՝ անվճար:

Այսպիսի ծրագիր պէտք է իրականացուի այսօրուայ արեւելեան Հայաստանի իշխանութիւններու կողմէ եւս, գէթ տարին անգամ մը որեւէ բանակավայր տեղաւորելով արտերկրի երիտասարդներ ու պարմանուհիներ: Դարձեալ անվճար. Ծախսերու հոգածութիւնը լրիւ իշխանութեան պատասխանատուութեան վրայ:

Այս բոլորի չգոյութեան հակառակ –

դ) պէտք էր կազմակերպուէր Սուրիոյ Հայկական Բանակ՝ Սուրիոյ Արաբական Բանակի կից՝ Անոր Հրամանատարութեան ներքոյ:

Բայց ոչ Նոր Հալէպ . . . :

Սուրիոյ Հայկական Բանակին զինուորագրուողները ԱՄՍԱՎՃԱՐՈՎ հոգալու էին Հայաստանեան եւ սփիւռքեան կառավարական եւ ոչ կառավարական կառոյցներ ու մեծահարուստներ:

Նիւթապէս ապահովել հայապաշտպանութեան բոլոր մասնակիցներուն, իսկ նահատակման հետեւմամբ շարունակել հոգալ ընտանիքին՝ նոյն ամսավճարով:

«Ազգին համար է», «կուսակցութեան համար է», «ձրի կ՛ըլլայ», «կամաւոր կ՛ըլլայ» լոզունգները «ազգային» ցնցոտիներու գզրոցները պէտք է դրուին:

Առնուազն այսքանը իրագործելու հմտութեան առկայութիւնը պիտի դիմադրէր հայկական որեւէ Քէսապի վրայ ճիհատական ոտնձգութիւնը»:

http://www.maratoug.com/archives/1521

ՓՈԹՈՐԻԿ

Ապրիլ 3, 2016

artsakh-dadig-babig

What’s Behind Nagorno-Karabakh Row Between Armenia and Azerbaijan

By GPD on April 2, 2016

artsakh-dadig-babig

Armenia, Azerbaijan accuse each other of sharp Karabakh escalation with tanks, artillery & aircraft

Published time: 2 Apr, 2016 06:49

Atsakh conflict 01 04 2016

 

PUTIN

Putin calls for immediate ceasefire on all sides after Karabakh flare-up

artsakh-dadig-babig

 

                                             ՅՈՎՍԷՓ   ՅԱԿՈԲԵԱՆ

                                      ՇՈՒՇԻԻ   ԱԶԱՏԱԳՐՈՒԹԵԱՆ

                                                     ՖԷՏԱՅԻՆԵՐԷՆ

                                               HOVSEP    HAGOPIAN

                                              FEDAYI  OF  ARTSAKH

ՅՈՎՍԷՓ

ՅՈՎՍԷՓ ՅԱԿՈԲԵԱՆ Շուշիի Ազատագրութեան այն ֆէտայիներէն է, որու անունն ու պատկերը հազիւ թէ օգտագործուի եւ ցուցադրուի բոլորիս  ծանօթ  աղբիւրներէն:

ՅՈՎՍԷՓ ՅԱԿՈԲԵԱՆ իմ համար է՛ երախտագիտութեան արժանի եւ սիրելի   ԿՆՔԱՀԱՅՐ:

ՅՈՎՍԷՓ ՅԱԿՈԲԵԱՆ Ղարաբաղեան Արցախեան հողային ազատագրման պատերազմի մասնակից է եղած, համարեայ ամբողջ տեւողութեան: Վիրաւորուած (կռնակէն), բայց վերադարձած է եւ շարունակած, իր քաջարի եւ պողպատ սրտով զինուորական յառաջխաղացքներուն  մասնակցելու:

Շուշիի  ազատագրութեան  վերաբերեալ  ըսած  էր,  թէ

               « ըստ  ինքեան  յայտնուեցինք  վերեւ,  եւ  եթէ   ոչ  պատերազմական  որեւէ  պարագային  հարկ  ըլլայ  նոյն  բարձունքը  յաղթահարել՝   անկեղծ  ասած  չեմ  կարող »:

Խոհեմ, գիտակից, հասկացող, փորձառու, եւ 10 ժամ անընդհատ զինք մտիկ  ընելով  մարդ  չի  զզուիր:

Եւ յիշողութենէ չկորած պահերուն էր, երբ իր խորին գնահատանքը կ՛արտայայտէր,  ըսելով.

« Ֆիլիփ  ճան,  մեզանից  առաջ  դուք  եք  սկսել,

ու  մենք  ձեր  հետեւորդները  եղանք »:

ՅՈՎՍԷՓ ՅԱԿՈԲԵԱՆ մաս կը կազմէ մնացած այն ՖԷՏԱՅԻՆԵՐՈՒՆ, որոնց  նկարագրականներու  համար  հոսելու  թանաքները  քիչ  են:

Հազիւ մէկ քանի ամիսներու մասնակցութիւն ունեցածներու մասին այսօր աւելի «նիւթեր» կը թափուին քան այլոց մասին: Այնպիսիներ, որոնք քաղաքացիական հանդարտ օրերուն դարձած են «ազատամարտիկներ»:

Տակաւին  չխօսիմ  այնպիսի  գործակալներու  մասին,  որոնք պառակտում,  իրարսպանութիւն  յառաջացնելէ  ու  երկրէ  երկիր  սլքտալէ  ետք,   վերջապէս  Եմեններէն  հասցուեցան  Արցախ,  ու  դարձան  ջոկատի  հրամանատար:  

Իսկ կան նաեւ անոնք, որոնք թէ՛ արտասահմանեան, թէ՛ Արցախեան «Զինեալ Պայքարին»  իրենց ԱՆՀԱՏԱԿԱՆ ՈՒԺԸ ներդնելէ ետք, այսօր կը շարունակէն իրենց ինչ որ կերպ, խաղաղ ընտանեօք կենցաղը՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՄԷՋ:

ՅՈՎՍԷՓ ՅԱԿՈԲԵԱՆ մաս չի կազմէր այն կուսակցականուած «հերոսներու» շարքին, որոնց անունով երգեր ձօնուեցին, եւ անոնց  SESIGÜZEL  յեղափոխական  երգիչները  ի՜նչ ի՜նչ  երգերով  տոլարներ կը  դիզէն  թէ՛  իրենց,  թէ՛  կուսակցութեան   գանձանակին  համար . . . :

Կարծես թէ կուսակցականուածները հարիւր փամփուշտ աւելի կրակած ըլլային միւսներէն: Այս ալ հայկական մասնագիտական խտրականութեան – discriminating   ախտերէն  են:

ԹԵՐԹ.am  լրատուական աղբիւրի կողմէ կատարուած հարցազրոյցը հազուագիւտ առիթներէն է, որոնցմով նշմարելի դարձած են իրենց խոնարհ եւ խոհական՝ ֆէտայական անձնաւորութեամբ ՅՈՎՍԷՓ ՅԱԿՈԲԵԱՆՆԵՐ :

Հետաքրքրական է, որ հարցազրոյցը կ՛աւարտէ այնպիսի առակով, զոր 2 տարի  առաջ  օգտագործած  էի  Սուրիոյ  տագնապին  վերաբերեալ:

« Հաջող  շունը  չի  խածներ »  . . .    http://maratoug.com/archives/6279

Խորին  եւ  ջերմագին  յարգանքներով.

 

ՖԻԼԻՓ   ՍԱՍՈՒՆ

9  ՄԱՅԻՍ  2015

 

 

Եթե  մենք  կարողացանք  որսորդական հրացանով  հաղթել,  այսօրվա երիտասարդներն ավելի հեշտ կհաղթեն. ազատամարտիկ   “Tert.am”

09/05/2015 | 13:30 |

http://www.tert.am/am/news/2015/05/09/hovsep-hakobyan/1669940

ՅՈՎՍԷՓ

Եթե մենք կարողացանք որսորդական հրացանով հաղթել լավ զինված թշնամուն, այսօրվա մեր երիտասարդները իրենց ունենացածով շատ ավելի հեշտ կհաղթեն: Այս մասին ասաց ազատամարտիկ, Շուշիի ազատագրման մասնակից, Մոնթե Մելքոնյանի ջոկատի մարտիկ Հովսեփ Հակոբյանը՝ Tert.am-ի հետ զրույցում խոսելով  Շուշիի  ազատագրումից:

«Շատ ավելի կարևոր է, ոչ թե ինչով են զինված, այլ թե ինչ հոգի ունեն: Նայելով այսօրվա սահմանի մեր երիտասարդների սխրագործություններին, ես համոզվեցի, որ ոչ մի բան դեռ կորած չէ, որ մենք դեռ շարունակություն ունենք, անելիք ունենք ու եթե նույնիսկ մեր սերունդը կիսատ մնացածը առիթ չունենա անելու, համոզված եմ, որ եկող սերունդները դա կանեն»,  –  ասաց նա:

Ազատամարտիկը նշեց, որ Շուշիի ազատագրումը սկսվեց ազգային զարթոնքով: «Իր ազգային խնդիրները յոթանասուն տարի ատամների տակ պահած ժողովուրդը մի օր զարթնեց»,- ասաց նա: Ինչ վերաբերում է այսօրվա պատերազմի վտանգին, ապա նա նկատեց, որ թեև պատերազմը ցանկացած պահի ցանկացած առիթից կարող է սկսվել, սակայն եթե Ադրբեջանը մի փոքր հույս ունենա, որ ինքը կարող է հաղթել, առանց մտածելու կսկսի: «Ինչպես ասում են՝ հաչացող շունը չի կծում»,  – ասաց նա:

 

-Ինչպե՞ս  սկսվեց  Շուշիի  ազատագրումը,  Ձեր  մասնակցությունն ազատագրման  գործում   ինչպե՞ս   ստացվեց:

-Իրականում Շուշիի ազատագրումը մայիսի 8-ին եղավ, բայց քանի որ մայիսի 9-ը խորհրդանշական է՝ Հայրենական պատերազմի հետ կապված, նշվում է ամսի 9-ին: Ազգային զարթոնք սկսեց, իր ազգային խնդիրները 70 տարի ատամների տակ պահած ժողովուրդը մի օր զարթնեց և ասաց, որմենք մեր հարցերին պետք է տեր կանգնեինք:

-Իսկ  բուն  օպերացիայից  ի՞նչ  կպատմեք:

-Բուն օպերացիայի մասին խոսելիս պետք է նշեմ մեր հանճարեղ հրամանատարի՝ Արկադի Տեր-Թադևոսյանի (Կամանդոսի) հանճարեղ «ուղեղը», իր կազմակերպած աշխատանքը, և տղաների ձգտումը: Դա այն օրն էր, որին շատ երկար ու վաղուց սպասել էինք և համոզված էինք, որ մի օր պետք է իրականացնենք, և երբ եկավ հնարավորությունը, առիթը՝ մեր հնարավորությունների  սահմաններում  դա  իրականացրեցինք:

-Իսկ  ինչպե՞ս  տրվեց  մեզ  այդ  հաղթանակը՝  հաշվի  առնելով  հակառակորդի  և մեր ուժերի  համեմատությունը:

-Այն ժամանակ, բնական է, մենք շատ վատ էինք զինված, քանակապես ավելի քիչ էինք, բայց կար ոգի, կար պապերի եկած հիշողություն, մեծ ատելության մուռ և չլուծված լիքը անարդարություններ, որը մեր սերնդին էր մնացել լուծելու և ոչ մեկ հաշվի չէր առնում դիմացինը լավ է զինված, մեզնից շատ է, կար ձգտում, ցանկություն նպատակ:

-Կարո՞ղ  եք  ինչ-որ  դրվագներ  պատմել  օպերացիայից,  ի՞նչն  էր  հատկապես պատերազմում  ամենադժվարը:

-Ամենադժվարը ընկեր կորցնելն էր: Այն ժամանակ այլ մտածելակերպ, այլ հոգեբանություն էր, մենք ունեինք նպատակ ու այդ նպատակին ծառայում էինք, դրանից առավել ոչինչ գոյություն չուներ: Նպատակն էր մեկ միլիմետր, սանտիմետր ավել ազատագրել մեր պապական հողերը: Ինձ համար պատերազմում բոլոր դրվագներն են եղել կարևոր, ցանկացած մեր հաղթանակ եղել է տպավորիչ: Ամենամեծ հիշողությունները կապված է եղել իմ հրամանատարի՝ Մոնթե Մելքոնյանի հետ, ում մարդկային հնարավորությունները ես շատ վաղուց ման եմ գալիս ու չեմ գտնում:

-Պատերազմն  ի՞նչ  տվեց,  և  ի՞նչ  խլեց  Ձեզանից:

-Պատերազմն ինձ տվեց նախ շատ լավ ընկերներ, հպարտություն, որ մենք կարողացանք մեր կորցրածից ինչ-որ մի բան հետ բերել: Ճիշտ է շատ բաներ էլ կորցրեցինք, ինչը բնական է:

-Ինչպե՞ս  էիք  հաղթահարում  մահվան  նկատմամբ  վախը:

-Թեև կարող է բնական չհնչի, սակայն մենք ոչ թե աննորմալ էինք, չէինք վախենում մահվանից, այլ երբ նպատակ ես ունենում՝ ամեն ինչին էլ գնում ես, քեզ մոտ միայն մի զգացում է մնում՝ հասնել նրան ինչի համար եկել ես:

-Ըստ  Ձեզ  հասարակությունն  այսօր  մեր  հաղթանակը  ըստ  արժանվո՞ւյն  է գնահատում:

-Հուսամ, որ հասարակությունը իրոք հասկանում է այն արժեքները, որոնց մենք հասել ենք մեր հողի համար, մեր հպարտության համար, և մեր պատմական անարդարությունները վերականգնելու համար:

-Ինչպե՞ս  եք  գնահատում  նոր  սերնդի  բարոյահոգեբանական  վիճակը, պատրաստվածությունը,  պատրաստակամությունը  հայրենիքին  ծառայելու:

-Կար ժամանակ, որ ես մտածում էի, որ մեր սերունդն ի վիճակի չի լինի նմանատիպ հաղթանակներ տանելու, սակայն հետագայում շփվելով, ավելի լավ իմանալով ներկա սերնդին, հասկացա, որ բավականին լավ սերունդ ունենք՝ մեզանից ոչ պակաս, գուցե մեզանից առավել: Նայելով այսօրվա սահմանի մեր երիտասարդների սխրագործություններին, ես համոզվեցի, որ ոչ մի բան դեռ կորած չէ, որ մենք դեռ շարունակություն ունենք, անելիք ունենք ու եթե նույնիսկ մեր սերունդը կիսատ մնացածը առիթ չունենա անել, համոզված եմ, որ եկող սերունդները դա կանեն:

-Իսկ  բանակի  կարողությունների,  զինտեխնիկայի  հագեցվածության  մասին ի՞նչ  կասեք:

-Փառք Աստծո, այսօր ուժերի համակցությունը նախկինի պես չէ. որսորդական հրացաններով՝ աֆտոմատների ու տանկերի դեմ, այլ այսօր արդեն համարժեք է և ավելի կարևոր այն է, որ եթե մենք կարողացանք որսորդականով հաղթենք լավ զինված թշնամուն, այսօրվա մեր երիտասարդներն իրենց ունեցածով շատ ավելի հեշտ կհաղթեն: Շատ ավելի կարևոր է, ոչ թե ինչով են զինված, այլ թե ինչ հոգի ունեն:

-Որքանո՞վ  եք  մոտ  համարում  այսօր  պատերազմի  վտանգը,  առավել  ևս,  որ Ադրբեջանի  նախագահի  և  տարբեր  պաշտոնյաների  կողմից  սպառնալիքներ են  հնչում։
-Ես միշտ գիտեմ, որ պատերազմը ցանկացած պահի ցանկացած առիթից կարող է սկսվել, և մենք ոչ թե պետք է հույսներս կապենք օտարների հետ, այլ ինքներս լինենք պատրաստ: Եթե Ադրբեջանը մի փոքր հույս ունենա, որ ինքը կարող է հաղթել, առանց մտածելու կսկսի: Ինչպես ասում են՝ հաչացող շունը չի կծում:

artsakh-dadig-babig

artsakh-dadig-babig

 

 

artsakh-dadig-babig

artsakh-dadig-babig

artsakh-dadig-babig

artsakh-dadig-babig

artsakh-dadig-babig

artsakh-dadig-babig

artsakh-dadig-babig

artsakh-dadig-babig



Comments are closed.