Հ Ա Յ Դ Ո Ւ Կ – HAYTOUG

ԲԱԼԱՊԵԽ ԿԱՐԱՊԵՏ

                                                                              ԳԷՈՐԳ ՉԱՒՈՒՇԻ ԱՐՁԱՆ

                                                ԳԷՈՐԳ  ՉԱՒՈՒՇԻ

                                                  ՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ  

                                                                                          Գ. ՄԱՍ – ՎԵՐՋ

ԳԷՈՐԳ  ՉԱՒՈՒՇ՝   Սասնայ Բսանաց  գաւառի  Մկթենք  գիւղի  զաւակ: Սպաննուած  Սուլուխի  կռուին,  դաշնակ լակոտ Ռուբէն  Տէր Մինասեանի  կողմէ: Մայիս  27,  1907:

                             ԶՕՐԱՎԱՐ  ՍՄԲԱՏ  =  ՄԱԽԼՈՒՏՕ   ( ՍՄԲԱՏ  ԲՈՐՈՅԵԱՆ )

                                                                       ԾՆԵԱԼ  ՄՈՒՇ՝   Ս.  ՄԱՐԻՆԷ  ԹԱՂԱՄԱՍ

                                                                                     27.08.1881  –  16.03.1956

                                       ՆՇԱՆԱՒՈՐ  ՀԱՅԴՈՒԿ,  ԱՆԴՐԱՆԻԿԻ  ԱՆՁՆԱԿԱՆ  ՔԱՐՏՈՒՂԱՐԸ  ԵՒ  ԶԻՆԱԿԻՑԸ

ԶՕՐԱՎԱՐ ՍՄԲԱՏԻ ՅՈՒՇԵՐԸ - yeritsants-mgrditch-zoravar

« Գէորգի վիրաւորուելէն վերջ, կռիւը հազիւ վերջացած, Ռուբէն կ՛անհետանար Սուլուխէն, ոչ ոքի յայտնելով իր ուղղութիւնը եւ երկար ատեն մնաց պահուած, կորսնցնել տալով իր հետքը, չհամարձակելով մէջտեղ ելլել ու երեւնալ:

Խումբ գոյութիւն չունէր այլեւս, չկար ղեկավար, չկար իր հմայքով ու հեղինակութեամբ գոնէ անձնապէս պարտադրուող մէկը որ հաւաքէր մարտական ուժերը եւ ժողովուրդին պաշտպանութեան գործը, այդքան զոհողութիւններու գինով հասած այդ վիճակին, փրկէր անխուսափելի քայքայումէն: Միակ անձը որ իր պաշտօնին իսկ բերումով, իբր Կեդրոնի լիազօր կ՛իյնար այդ պարտականութեան տակ, կը ծածկէր ինքզինքը եւ կը փախէր իբր եղբայրադաւ սպանիչ՝ ժողովուրդին ու մարտիկներուն մեղադրական զայրոյթէն:

Երեք հոգի միայն մտածեր էին ելք մը գտնել այս վատ կացութեան: Սերկօ եւ Ջնդօ, որոնք Կովկաս՝ հայ – թաթարական կռիւներուն մասնակցած էին, եւ մտերմացեր էին Ռուբէնի հետ Տարօն եկած Զաւէնին, ապաստաներ էին Արտօնք ուր երկար խորհրդակցութենէ մը յետոյ, ուրիշ միջոց չգտնելով, եւ իրենց վիճակը չափով մը բարուոքելու յոյսով, որոշեր էին դիմել քիւրտ Ղասըմ պէկին, որ Գէորգի մտերիմ բարեկամն էր:

Ռուբէնը աներեւութացեր էր. Կը կարծէին թէ ան գաղտնի ճամբաներով եւ աննշմար ապաստանած է Կովկաս եւ փրկութիւնը կը սպասէին քիւրտ ցեղապետէն, որուն կառավարութիւնը գէշ աչքով կը նայէր իբր ըմբոստ եւ ըմբոստներու բարեկամ »:

. . . . . . . . . .

էջ 321 – 322

*

*     *

« Եւ վերջապէս յայտարարուեցաւ Օսմ. Սահմանադրութիւնը, իր հետ բերելով քաղաքական գինովութեան սկիզբի շրջանէն վերջ՝ ազատութեան հով մը, որ յետոյ, մեզ պիտի նետէր զարհուրելի փոթորիկի մը յորձանքին մէջ:

. . . . . . . . . .

Սահմանադրութեան հռչակումով ներուեցան նաեւ բոլոր ֆէտայիները: Ռուբէն ամէնէն վերջ իր թաքստոցէն ելած՝ անցաւ Ռուսաստան, ուր իր ծնողքը կը գտնուէին:

Ռուսաստանէն ու Պարսկաստանէն վերադարձան շատ շատեր՝ իրենց ծննդավայրը: Հաճի Յակոբ Կոտոյեան, Մկրտիչ, Արշակ եւ Պօղոս Պոլոյեաններ, Արօ Շահրիկեան, Արամ Յակոբեան, Վարդենիսցի Հասրաթ, իւրաքանչիւրը իւր խմբով, վերադարձան Պարսկաստանէն՝ Տարօն, ինչպէս ես:

Ամէնքս մէկ ուխտագնացութիւն մը կատարեցինք դէպի Չավուշին գերեզմանը եւ օրհնել տուինք զայն: Այլեւս, աւա՜ղ, անցած էր զգուշութեան, գաղտնի եւ շրջահայեաց գործունէութեան շրջանը: «Վաթանտաշ»ներու բաց աչքին առջեւ, քիչ մըն ալ զանոնք շլացնելու մանկամտութեամբ, լծուեր էին գործունէութեան մը, որ ոչ մէկ գաղտնի երես ունէր . . .

Տարօնի մէջ ընտրուեցաւ Կեդրոնական Կոմիտէ մը՝ նախաձեռնութեամբ Գարմէնի: Անդամներն էին՝ Սասունցի Մանուկ, Պոլոյեան Մկրտիչ, Կոտոյեան Հաճի Յակոբ, Կառնէն գիւղացի Մկրտիչ, Արօ Շահրիկեան եւ ես:

Մեր ընտրութենէն անմիջապէս յետոյ, խումբերը մեզ դրին գրաւոր ու բերանացի պահանջներու առջեւ, որոնց գլխաւորներն էին .-

1.- Գէորգի սպանութեան պարագաներուն քննութիւնը:

2.- Զեղծարարութեամբ ամբաստանուած Պտէեան Միսաքի խնդիրը:

3.- Հողային հարց, որ յառաջ եկած էր, բռնատիրութեան դէմ ժողովուրդը զինելու համար դրամ հայթայթելու նպատակով, հողերու գրաւադրումէն:

Առաջարկներու կարեւորութեան առջեւ Կեդր. Կոմիտէն որոշեց Շրջ. Ժողով հրաւիրել:

Ժողովին համար անհրաժեշտ պատրաստութիւնները տեսնուեցան ու պատգամաւորները սկսան հասնիլ (4 պատգամաւոր Չխուր գիւղ, 4՝ Ցրօնքի շրջան, 4՝ Զիարաթի շրջան եւ Սուրբ Կարապետ, 4՝ Առաքելոց վանք եւ Արազի շրջան, 2՝ Վարդովի շրջան, 2՝ Մալազկերտի բերդ, 2՝ Գոփ եւ իր շրջանը (Պուլանուխ), 4՝ Սասուն եւ Տալուորիկ, 8 պատգամաւոր ալ քաղաքը):

Հրաւիրուած էին նաեւ Զաւարեան եւ Տոքթ. Զավրիէվ:

Շրջանային ժողովը տեղի ունեցաւ Մշոյ քաղաքի ազգային առաջնորդարանի ընդարձակ շէնքին մէջ եւ տեւեց 15 օր:

. . . . . . . . . .

Յուզումը մեծ էր պատգամաւորներուն մէջ երբ կարգը եկաւ Գէորգի սպանութեան պարագաներուն:

Հոն էր անոր դիակին մերկ լուսանկարը, որ աւելի կը նպաստէր բնականաբար տիրող յուզումը խորացնելու:

Շրջանային ժողովը նկատելով այս պարագան որ կրնար անհամեմատօրէն մեծ հետեւանքներու հասնիլ, որոշեց հինգ հոգինոց յանձնախումբի մը կազմութիւնը, որ առարկայօրէն հաւաքելով ամէն վկայութիւն, վերջնական արժէք ներկայացնող եզրակացութեան մը հասնի:

Յանձնախումբը դիմեց այն ֆէտայիներու վկայութեան, որոնք Գէորգի կողքին կռուած էին վերջին անգամուն ու ծանօթ էին մանրամասնօրէն ոչ միայն Գէորգին այլեւ իւրաքանչիւր կռուողի մարտական դիրքին՝ կռուի ընթացքին:

Դիմեց Ղասըմ պէկի եւ քիւրտերուն՝ Ավզուտ գիւղացի Ռէս Մալխասի միջոցաւ, ու հասաւ այն եզրակացութեան թէ Գէորգը մահացնող դաւադիր ձեռքը Ռուբէն Տէր Մինասեանինն էր:

Այս որոշմամբ կը չքմեղանար նաեւ Սուլուխցի Սամօն որ կ՛ամբաստանուէր իբրեւ մեղսակից՝ Գէորգը սպաննողին:

Հակահարուածը մեծ պիտի ըլլար ժողովականներուն մէջ ի լուր սոյն եզրակացութեան: Յանձնախումբը կանխատեսեց այս բանը ու բաւականացաւ միայն իր կազմին աւելցնելով Զաւարեանը, Տոքթ. Զաւրիէվը, Վարդան վարդապետը, Հաճի Յակոբը, Պոլոյեան Մկրտիչը, Սասունցի Մանուկը եւ զիս:

Խորհրդակցաբար ամէնքը որոշեցին գաղտնի պահել Գէորգի սպանութեան պարագաները՝ ժամանակի ընթացքին կարելի մոռացութեան մը տալու համար:

Ժողովը որոշեց նմանապէս պատարագ մը մատուցանել տալ ու առիթը օգտագործել քիչ մը դրամ հաւաքելու, Գէորգին եւ բոլոր նահատակներուն դամբարան մը կարուցանելու համար »:

__________________

Տե՛ս

Ա.ՄԱՍ  http://maratoug.com/archives/6347

Բ.ՄԱՍ  http://maratoug.com/archives/6446

ՖԻԼԻՓ  ՍԱՍՈՒՆ

Մայիս  20,  2015

 

ԳԷՈՐԳ ՉԱՒՈՒՇԻ ԱՐՁԱՆ

                                               ԳԷՈՐԳ  ՉԱՒՈՒՇԻ

                                                 ՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ  

                                                                                                  Բ. ՄԱՍ

ԳԷՈՐԳ  ՉԱՒՈՒՇ՝   Սասնայ Բսանաց  գաւառի  Մկթենք  գիւղի  զաւակ: Սպաննուած  Սուլուխի  կռուին,  դաշնակ լակոտ Ռուբէն  Տէր Մինասեանի  կողմէ: Մայիս  27,  1907:

                              ԶՕՐԱՎԱՐ  ՍՄԲԱՏ  =  ՄԱԽԼՈՒՏՕ   ( ՍՄԲԱՏ  ԲՈՐՈՅԵԱՆ )

                                                                        ԾՆԵԱԼ  ՄՈՒՇ՝   Ս.  ՄԱՐԻՆԷ  ԹԱՂԱՄԱՍ

                                                                                        27.08.1881  –  16.03.1956

                                         ՆՇԱՆԱՒՈՐ  ՀԱՅԴՈՒԿ,  ԱՆԴՐԱՆԻԿԻ  ԱՆՁՆԱԿԱՆ  ՔԱՐՏՈՒՂԱՐԸ  ԵՒ  ԶԻՆԱԿԻՑԸ

ԶՕՐԱՎԱՐ ՍՄԲԱՏԻ ՅՈՒՇԵՐԸ - yeritsants-mgrditch-zoravar

« Այս կացութեան մէջ էր որ Վանէն՝ իբր գործիչ Տարօն կը ղրկուէր կովկասցի նորաբոյս երիտասարդ մը՝ Ռուբէն Տէր Մինասեան, որ յետոյ, «փաշա» տիտղոսը փակցուց իր անունին չես գիտեր ինչ սխրագործութեան համար եւ մինչեւ այսօր, կրկնել կու տայ ուրիշներուն, անշուշտ հոն ուր այդ տիտղոսը կրնայ տակաւին ազդել: 1906-ին էր: Դաշնակցութեան Բիւրօն Ռուբէնը եւ Զաւէնը ղրկած էր Վան, շրջանին ղեկավար Արամ Մանուկեանի յանձնարարութիւնով: Բայց հոն չկրցաւ կենալ Ռուբէն: Փառատենչ այս երիտասարդը, որ միշտ գիտցած է իր հասակէն ու ընդունակութիւններէն վեր նայիլ, բռնուէր էր իր շրջանի ղեկավարին՝ Իշխանի դէմ դաւի ու սադրանքի վրայ եւ տեղն ի տեղօք, մարտական – յեղափոխական ծեծի մը դասը առնելէ յետոյ, անկից ճամբուեր էր Տարօն, իբր պատիժ . . . խեղճ ժողովուրդին ու անգէտ մարտիկներուն գլխուն:
Պարզ է թէ յաւակնութիւնները չեն բաւեր ղեկավարութեան խաղին ու այս նորածին յեղափոխականը չէր որ պիտի կրնար Գէորգի համատարած ազդեցութիւնը չէզոքացնել, զայն փոխարինելու համար իր իսկ անունին հմայքովը, որ չունէր եւ չեր կրնար ունենալ:
Բայց մարդը խորամանկ էր եւ ինկած գեղջկական անկեղծ ու պայծառ հոգիներէ կազմուած մթնոլորտի մը մէջ, գիտեր շահագործել ամէն մէկուն տկարութիւնը, բաժնելով տիրելու սկզբունքը որ արդէն իր մէջ առաջին օրէն իրեն հետ հասակ նետած էր:
Երբ Ռուբէն Տարօն հասաւ, դժգոհութիւնները կային արդէն Գէորգի դէմ, Սպաղանաց Մակարի դրդումներով գլխաւորաբար, բայց դեռ անհամարձակ, Գէորգի հմայքին առջեւ կը լռէին :

Ռուբէնի ժամանումէն վերջն է որ կը տեսնենք թէ այդ դժգոհութիւնները փոխանակ մեղմանալու, կը խորանան ու կը լայննան, լեզու կ՛առնեն ու կը յանգին անհնազանդութեան միջադէպերու ընդդէմ մարտական անվիճելի ղեկավարին որ Գէորգն է եւ ուրիշը չի կրնար ըլլալ, ատկից վերջն է որ կը տեսնենք թէ մթնոլորտը աւելի կը ծանրանայ եւ կը թունաւորուի, հոն ուր եղբայրական սէրէն աւելի վեհ ու հաստատ փոխադարձ գուրգուրանքը պէտք էր տիրէր »:

Էջ 312 – 313

Ա.ՄԱՍ  =>  http://maratoug.com/archives/6347

Մնացեալը յաջորդիւ

ՖԻԼԻՓ  ՍԱՍՈՒՆ

Մայիս 15,  2015

ԳԷՈՐԳ ՉԱՒՈՒՇԻ ԱՐՁԱՆ

                                                ԳԷՈՐԳ  ՉԱՒՈՒՇԻ

                                                  ՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ  

                                                                                                  Ա. ՄԱՍ

ԳԷՈՐԳ  ՉԱՒՈՒՇ՝   Սասնայ Բսանաց  գաւառի  Մկթենք  գիւղի  զաւակ: Սպաննուած  Սուլուխի  կռուին,  դաշնակ լակոտ Ռուբէն  Տէր Մինասեանի  կողմէ: Մայիս  27,  1907:

                             ԶՕՐԱՎԱՐ  ՍՄԲԱՏ  =  ՄԱԽԼՈՒՏՕ   ( ՍՄԲԱՏ  ԲՈՐՈՅԵԱՆ )

                                                                        ԾՆԵԱԼ  ՄՈՒՇ՝   Ս.  ՄԱՐԻՆԷ  ԹԱՂԱՄԱՍ

                                                                                       27.08.1881  –  16.03.1956

                                        ՆՇԱՆԱՒՈՐ  ՀԱՅԴՈՒԿ,  ԱՆԴՐԱՆԻԿԻ  ԱՆՁՆԱԿԱՆ  ՔԱՐՏՈՒՂԱՐԸ  ԵՒ  ԶԻՆԱԿԻՑԸ

ԶՕՐԱՎԱՐ ՍՄԲԱՏԻ ՅՈՒՇԵՐԸ - yeritsants-mgrditch-zoravar

« Արդ, ինչպէս հաստատուեցաւ յետոյ, այդ պահուն Գէորգի ճիշդ ետեւը եւ շատ մօտը կը գտնուէր միմիայն Ռուբէն, որուն թշնամական զգացումները  Գէորգի  հանդէպ,  ծանօթ  էին  բոլորին:

Գնդակը  կռնակէն  մտնելով  ձախ  ծիծն  էր  ծակած:                                    

Երկու  ժամ  եւս  տեւեց  կռիւը  ու  գիշերը  իջաւ:                              

Ֆէտայիները  եկան  հաւաքել  ինկած  հերոսներուն  դիակները :

Գէորգ մեռած չէր, բայց ծանրապէս վիրաւոր ու ոգեվար: Իր մարմինը տարին Մուրատի ափը ու անոր եզերքէն սկսան դանդաղօրէն յառաջանալ դէպի Գոմս գիւղը:

Բայց աւելի առաջ չկրցան երթալ: Գէորգ հետզհետէ կը սպառէր: Գիտեր թէ պիտի մեռնէր: Թախանձագին խնդրեց իր զէնքի ընկերներէն, հրամայեց անոնց որ զինքը ձգեն հոն ուր հասեր էին, վրան քիչ մը խոտ ծածկելով ու հեռանան, իրենց կեանքը փրկելով:

Լալով ու տաք համբոյրներով բաժնուեր էին զէնքի ընկերները:

Էջ 319 – 320

  . . . . . . . . . . .

« Գէորգի վիրաւորուելէն վերջ, կռիւը հազիւ վերջացած, Ռուբէն կ՛անհետանար Սուլուխէն, ոչ ոքի յայտնելով իր ուղղութիւնը եւ երկար ատեն մնաց պահուած, կորսնցնել տալով իր հետքը, չհամարձակելով ելլել ու երեւնալ »:                                                                                                    

էջ  321

 

ՄԱՐԱԹՈՒԿ   ՀԱՄՈՅԹ

յօդուածով,  եւ  այլապէս յիշատակած էի այս ստորնացուցիչ եղելութեան  մասին,  գրելով՝

  • Քանի՜ քանի՜ ժողովներ երեսն ի վար լքած ու հեռացած էր ԳԷՈՐԳ ՉԱՒՈՒՇ, զոր կը վարէր Էրկրի համն ու հօտը չառած ու չգիտցած՝ ուղարկուած Ռուբէնը:  Այս  նոյն  Ռուբէնը,  որ  Սուլուխի  կռուին սպաննեց  ԳԷՈՐԳԸ  եւ  անհետացաւ . . . :

Յետոյ  դաշնակցական  գործիչ  Ռուբէն  Զարդարեանի  գրիչով   փողոց  թափեցին  կուսակցական                                                  ՄԵԾ  ՍՈՒՏԵՐԷՆ  ՄԻՆ՝  . . .

« Գէորգ  կուրծքէն  ծանրօրէն  վիրաւորուեցաւ  եւ  Մայիս  28-ին շիջեցաւ  Սասունի  այս  հրաբուխը »։ 

Տես՝   ԳԷՈՐԳ  ՉԱՒՈՒՇ – ԵՐԵՒԱՆԻ  ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ  ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹԻՒՆ                                                                                                                                          ԵՐԵՒԱՆ  1992  –   ՌՈՒԲԷՆ  ԶԱՐԴԱՐԵԱՆ

Այսօրուայ  դրութեամբ  զինուորական  դատարանի  առջեւ  կը կանգնեցնեն  եթէ  կռուի  դաշտին  թշնամուն  թողած – լքած  ըլլաս  քու զինակից  ընկերոջը . . . :

Բայց  այսօրինակ  ֆէտայական  կանոնադրութիւն  մը  գոյութիւն չունէ՞ր  ֆէտայիներու  օրօք . . . :

Այն  ֆէտայիներու  օրօք,  որոնք  ընտանեօք  կ՛ոչնչացնէին դաւաճանները . . . :

Յիշենք,  որ  պարզապէս  աղջիկ  փաղցուցած  ըլլալու  համար  ԳԷՈՐԳ  ՉԱՒՈՒՇ  յանձն  առած  էր  զգետնելու  իր  հարազատ ՀՕՐԵՂԲՈՐԸ:

Ի՛Ր   ՀԱՐԱԶԱՏ   ՀՕՐԵՂԲՈՐԸ . . . :

Բայց  Ռուբէն  Տէր-Մինասեանի  համար  ի՞նչ  զինակից  ընկեր,  ու մասոնական  դաշնակցութեան  համար  ի՞նչ  ֆէտայի . . . :

Կարդացէ՛ք  զօրավար  ՍՄԲԱՏԻ  յուշերը:  Եթէ  հրապարակի  վրայ մնաց  նման  վաւերագրական  յուշեր:  Իմացէ՛ք,  թէ  մահացու փամփուշտը  ուրկէ  արձակուեցաւ:

                                                         

Մնացեալը   յաջորդիւ

ՖԻԼԻՓ   ՍԱՍՈՒՆ

ՄԱՅԻՍ   12,   2015

 

ԳԷՈՐԳ ՉԱՒՈՒՇԻ ԱՐՁԱՆ

 

                                                                                                            ԳԷՈՐԳ ՉԱՒՈՒՇԻ ԱՐՁԱՆ

դաշնակցական   « Հեռագիր  Օսմանյան  կայսրության »

(Արեւելեան  Հայաստանի  առաջին  աւազակապետութեան  դաշնակցական  պարագլուխներու  հեռագիրը  յղուած   Թուրքերուն)

կարդացէ՛ք …

—————————————————————————

Հեռագիր  

«Նորին  գերազանցություն  Մեծարգո  Օսմանյան  կայսրության զինվորական  մինիստր`  Էնվեր  փաշային»

Կոստանդնուպոլիս

Հայաստանի  Հանրապետության  կառավարությունը  պատիվ  ունի հայտնելու  Ձերդ  գերազանցությանը,  հանուն  մեր  բարեկամության,  իրազեկ  դարձնելու  Ձեզ  այն  մասին,  որ  Անդրանիկ  փաշան խուսափել է մեր  կառավարությունից,  իմանալով,  որ  զինվորական  դատի  պիտի ենթարկվի  մեր  զինվորական  մինիստրին  չենթարկվելու  համար:

Անդրանիկ  փաշան  տաճկահպատակ  հայերից  կազմել  է  առանձին զորաբանակ, նպատակ  ունենալով  անցնել  Ջուլֆայի  կամուրջը  եւ Խոյի  ու  Սալմաստի շրջանում միանալ  Վանից նահանջող  ժողովրդին:  Նա մտադիր է ուժեղ բանակ կազմել, ստեղծել սեպարատ պետություն եւ հարձակվել  ձեր  վրա:  Խնդրում  ենք  միջոցներ  ձեռք  առնել  նրան վերջնականապես  ջախջախելու  համար:

 Հայաստանի  Հանրապետության  կառավարության  նախագահ՝

Հ.  Քաջազնունի

Հայաստանի  Հանրապետութեան  զինվորական  մինիստր՝

Արամ  փաշա  Մանուկյան

Հայաստանի  կառավարության  խորհրդի  նախագահ՝

Սահակյան

17  Հունիս,  1918թ.

                                                                         

(Ջ. Կիրակոսյան, «Առաջին համաշխարհային պատերազմը եվ Արեվմտահայությունը»,  ԵՐԵՎԱՆ  -1965թ.  էջ  213)

Հիմք՝   Անդրանիկի  կողմից  Շեյթան  ավանում  գրաված  տաճկական  շտաբի  արխիվ.  

Անդրանիկի  արխիվ,  Ֆրեզնո,  գ. հ. 17,  էջ 218

ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՒ ԱՐԵՎՄՏԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Առաջին Համաշխարհային Պատերազմը . . . Ջ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

ՍԱՍՆԱԼՈՒՐ  

ԳԷՈՐԳ ՉԱՒՈՒՇԻ ԱՐՁԱՆ


ԳԷՈՐԳ ՉԱՒՈՒՇԻ ԱՐՁԱՆ

ԳԷՈՐԳ ՉԱՒՈՒՇԻ ԱՐՁԱՆ

« Այն  հայը  որ  ազգն  ուրանայ  եւ  այլազգ  դառնայ,
Մահուան  օրին  մօր  արցունքին  նա  չարժանանայ,
Մահուան  օրին  մօր  անէծքին  նա  արժանանայ . . . »

կամ

« Մահուան  օրին  հայ  արցունքին  նա  չարժանանայ . . . »

                                                      « ՀԱՅ  ՀԵՐՈՍՆԵՐԻ  ԵՐԳ »   ? ? ?

                                                          թէ =  ՀԱՅ  ՀՐԷՇՆԵՐԻ  ԵՐԳ

Այս եւ նմանօրինակ  discriminating – խտրական  երգերու շարանները երկար են.  Ինչպիսիք   նաեւ՝

« Մեկ  սիրտ  դառնանք,  բյուր  սուր  դառնանք,
Ջարդենք,  փշրենք  դուշմընին.
Ջան,  տղերք  ջան,  զարկենք  ¬  զարկվինք, 
Մեր ¬  վաթանի  ուղուրին  . . . »

եւ այս տողերու հեղինակի՝ աղանդաւորական խմբակցութեան՝  դաշնակցութեան ճառագայթող նախկին անդամ՝  Աւետիք Իսահակեանի հասցէին  յօդուածագիր  մը  հետեւեալ  ցեւով  կը  մեկնաբանէ   եղելութիւնը.

« Ավ.  Իսահակյանի  այս  դասը  հնչելու  է  դարեդար,  քանզի  մեր  հարևանը  ՙՀազար  դարում  հազիվ  դարձավ  մարդասպան՚  »:

Սոկրատ  ԽԱՆՅԱՆ
Բանասիրական  գիտությունների  դոկտոր,  պրոֆեսոր

http://www.artsakhtert.com/arm/index.php?option=com_content&view=article&id=69:2010-12-02-05-59-19

Եթէ  դոկտոր,  պրոֆեսոր,  կամ  վերեւի  տողերու  հեղինակ՝ վաստակաւոր  . . . համբաւաւոր  . . . պետական  . . . ժողովրդային  . . . զանգուածային  համամարդկային  ու  տիեզերային   արտիստ   յարգարժան  Էդգար  Էլբակեանի  մակարդակի   մարդիկ   երկու  ղրուշ  աւելի  մտածէին,   բնականաբար  մարդատեաց  մեկնութիւններէ  պիտի  ձերբազատուէին:

Պատկերացնել  պէտք  է  բոլոր  այն  հայորդիներու  զգացումները,   որոնք  կը գոյատեւեն  բռնագրաւեալ   Հայաստան  եւ  որոնց  որակումները  կը շարունակեն  մնալ   «ծպտեալ  Հայեր»,   «կրօնափոխ  Հայեր»   ու  չգիտեմ  ինչ  «Հայեր»   . . .

Իսկ երբ այդպիսիները ժամանակ առ ժամանակ պիտի բացայայտեն իրենց պապենական ինքնութիւնները՝   նման հեղինակներու երգեցողութիւններով  անոնց  ճակտին  պիտի  հասցուի   դուշմանի    վայել   ջարդը,   կամ   մօր   ու   ՀԱՅ  արցունքին   ոչ   միայն   չարժանանալու,   այլեւ   անէծքին    արժանանալու    « ՀԱՅ   ՀԵՐՈՍՆԵՐԻ    ԵՐԳԵՐԸ  »  . . .

Ափսոս  սակայն,  որ  երգերուն  համ  ու  հոտ  տալու  սիրոյն  կը  սեղմեցնեն     Անդրանիկն   ու   Գէորգ   Չաւուշը   . . .

Հալէպեան  կոտորածներու  այս  ժամանակաշրջանին  չպատահեցա՞ւ հայորդիներու  պարագային  եւս,  որոնց   ԲՌՆԻ  ԿՐՕՆԱՓՈԽՈՒԹԻՒՆ ՊԱՐՏԱԴՐՈՒԵՑԱՒ  սակայն  եւ  այնպէս  նահատակ  դարձան,  որովհետեւ այսօրուայ  դահիճները  նոյնպէս  չհաւատացին  թէ  «ազգուրացները»   սրտանց  «կրօնափոխուեցան»,   ուստի  գնդակահարեցին   . . .   ապա  իրենց  ընտանիքին անգամ  չթոյլատրեցին  դիակները  տիրանալ,  որպէսզի  «ՀԱՅԱՎԱՐԻ»  թաղում կատարաուէր,  պատճառաբանելով,   որ  անոնք  արդէն   ԻՍԼԱՄՆԵՐ   են,          ու   պիտի  թաղուին    «ԻՍԼԱՄԱԿԱՆՕՐԷՆ» . . .

Ահաւասիկ   ինչպիսին  է   հայկական   խտրականութիւնը   . . .

ՓՈԹՈՐԻԿ /  STORM                                                                                            

    2014

ԳԷՈՐԳ ՉԱՒՈՒՇԻ ԱՐՁԱՆ

ԳԷՈՐԳ ՉԱՒՈՒՇԻ ԱՐՁԱՆ

                                                    ԳԷՈՐԳ   ՉԱՒՈՒՇ

                                                KEVORK   CHAOUSH

ԳԷՈՐԳ ՉԱՒՈՒՇ

Ազատագրական պայքարը մշտապէս ուղեկցած է հայ ժողովուրդին, իր պատմութեան քառուղիներուն վրայ: Մենք յարատեւօրէն հարկադրուած պայքար մղած ենք՝ յանուն ազգային ինքնութեան, մեր իրաւունքներու եւ ապահովութեան պաշտպանման համար:

Ազատագրական պայքարը հայ ազգային ինքնութեան կարեւորագոյն դրսեւորումներէն է եղած, ամբողջ մեր ազգին համար իբրեւ հաւաքականութիւն:

Մայիս ամսուայ այս օրը պատահականօրէն չէ ընտրուած ֆետայապետ  ԳԷՈՐԳ ՉԱՒՈՒՇը  ներկայացնելու համար:

Մայիսը մեզ համար փառաւոր յաղթանակներու ամիս մըն է. Աւարայրի ճակատամարտէն (Մայիս 26, 451թ), մինչեւ Շուշիի հերոսական ազատագրում (Մայիս 9, 1992թ.), ներառեալ Սարդարապատի (Մայիս 21-29, 1918թ.), Բաշ ապարանի (Այժմ՝ Ապարան, Մայիս 24-29, 1918թ.), Ղարագիլիսայի (Այժմ՝ Վանաձոր, Մայիս 21-22, 1918թ.), վճռորոշ ճակատամարտերը, իսկ տակաւին Բ. Աշխարհամարտի յաղթութեան տօնակատարութեան, երբ սովետական բանակի հայ զինուորները ոտնազարկերով թնդացուցին Պերլինը՝ Մշոյ Քոչարիով (Մայիս 9, 1945թ.):

ԳԷՈՐԳ ՉԱՒՈՒՇ «Սարերու Առիւծ»ի համար Մայիսը եղաւ յաղթանակներու  ընդհատում՝  ճակատագրական  թուական  մը՝ ամսուն  27,  1907:

Համիտեան արիւնախանձ վարչակարգի դէմ մղուած արիւնոտ կռիւներէն էր Սուլուխի կռիւը (Մշոյ դաշտ), որտեղ բչեց իր վերջին շունչը:

Հայ ֆետայական շարժման առաջին սերունդի աչքառու, ամէնէն սիրելի դէմքերէն, եւ իր ժողովուրդի ազատագրման գործին նուիրեալ անձնազոհ մարտիկը:

Անշուշտ, որ Վարդանանց պատերազմէն մինչեւ 19րդ դարավերջը ինկած ժամանակաշրջանին, ազգային ինքնութեան նմանատիպ դրսեւորումներ բազմիցս արձանագրուած են մեր պատմութեան էջերուն վրայ, սակայն այսօր կ՛ուզէինք խօսիլ յատկապէս նոյնինքն 19րդ դարու վերջին եւ 20րդ դարու սկիզբը հայկական ազտագրական պայքարի եւ հայդուկային շարժման մասին՝ անդրադառնալով այդ պայքարի ամէնէն վառ մարտիկներէն մէկուն՝ Գէորգ Չաւուշին, քանի որ Մայիս ամիսը, ինչպէս նշեցինք, անոր յիշատակի խնկարկման ամիսն է:

Ծանօթ է, որ 19րդ դարու երկրորդ կէսին ազատագրական պայքարը աստիճանաբար կը թեւակոխէ զինեալ պայքարի փուլ:

Պերլինի վեհաժողովի արդիւնքներէն յուսախաբ, հայութեան մէջ կը հասուննար այն գաղափարը, որ ապրելու եւ գոյատեւելու իրաւունքը պէտք է ստանալ ո՛չ թէ խնդրելով, այլ  պայքարելով՝  զէն ի ձեռին:

Հայերու մէջ ինքնապաշտպանութեան բնազդը չէր կորսուած: Այդ գաղափարախօսներէն առաջինն էր Մկրտիչ ԽՐԻՄԵԱՆ՝ ՀԱՅՐԻԿը, որ 1876 եւ 1877 թուականներուն գրուած իր աշխատութիւններու մէջ ժողովուրդին կը պատրաստէր պայքարի՝ յորդորելով, որ «ցանկալի ազատութիւնը» նուաճելու համար անհրաժեշտ է  «արիւն թափել»:

Պերլինի վեհաժողովէն ետք թողնելով Օսմանեան կայսրութեան մայրաքաղաքը՝ ան մեկնեցաւ Արեւմտեան Հայաստանի նշանաւոր ՎԱՆ քաղաք, ուր աւելի ուժգին սկսաւ քարոզել  զինեալ պայքարի  գաղափարը:

Ազատագրական պայքարի գաղափարներ կ՛արծարծէին նաեւ Թիֆլիս լոյս տեսնող «Մշակ» թերթի խմբագիր Գրիգոր ԱՐԾՐՈՒՆԻն, հայ գրողներ ՐԱՖՖԻՆ, Ռափայէլ ՊԱՏԿԱՆԵԱՆը, ԾԵՐԵՆՑը, ՄՈՒՐԱՑԱՆը, որոնք իրենց հրապարակախօսական յօդուածներու եւ գեղարուեստական ստեղծագործութիւններու հերոսներու օրինակով ժողովուրդի մէջ կը ներարկէին զինեալ պայքարի ելնելու գաղափարը:

Այս մտայնութիւնը նպաստաւոր եղաւ ազտագրական նպատակներ հետապնդող խմբակներու ստեղծման:

Արեւելահայ մտաւորականութիւնը ուղիներ կ՛որոնէր արեւմտահայութեան ազատագրութեան համար: Այդ նպատակով 1869թ. Ալեքսանդրապոլի մէջ (Կիւմրի) ստեղծուեցաւ «Բարենպատակ ընկերութիւնը» ուսուցիչ Արսէն ԿՐԻՏԵԱՆի ղեկավարութեամբ, իսկ 1874թ. Ղարաքիլիսայի մէջ (Վանաձոր) ստեղծուեցաւ «Հայրենիքի սիրոյ գրասենեակ» խմբակը:

1882թ. Խումբ մը հայ ուսանողներ Մոսկուայի մէջ կը հիմնադրեն «Հայրենասէրների Միութիւն» կազմակերպութիւնը: Անշուշտ այս կազմակերպութիւնները երկար կեանք չունեցան Ցարական կառավարութեան օրօք, սակայն ազատագրական գաղափարները նոր ուժով կը բորբոքէին: Վան քաղաքի մէջ Մկրտիչ ՓՈՐԹՈՒԳԱԼԵԱՆի եւ Վանի ռուսական փոխհիւպատոս Կոստանդին ԿԱՄՍԱՐԱԿԱՆի հովանաւորութեամբ 1879թ. վերջին ստեղծուեցաւ «Սեւ Խաչ» գաղտնի ընկերութիւնը, որ ունէր իր օրինական եւ անօրինական օրկանները:

Գաղտնի ինքնապաշտպանական կազմակերպութիւններէն էր նաեւ 1881թ. Ստեղծուած Կարինի (Էրզրում) «Պաշտպան Հայրենեաց»ը, որու ղեկավար մարմինը կը կոչուէր Գերագոյն Խորհուրդ:

80-ական թուականներուն ստեղծուեցան բազմաթիւ այլ կազմակերպութիւններ, որոնք ժողովուրդի մէջ կը վերածնէին ազգային համախմբման, ինքնագիտակցութեան եւ պայքարի գաղափարներ, որոնք անշուշտ ազգային ինքնութեան դրսեւորման կարեւորագոյն օղակներէն են:

Այս ժամանակաշրջանին արեւմտահայութեան ընկերային-քաղաքական եւ տնտեսական դրութիւնը հետզհետէ աւելի կը ծանրանար: Ծանր եւ հիւծիչ հարկային քաղաքականութիւնը նպատակ կը հետապնդէր թուլացնելու հայերու տնտեսական հզօրութիւնը, զրկելու ապրուստի միջոցներէն, հարկադրելու բռնել տարագրութեան ուղին:

Թրքական կառավարութիւնը նաեւ այս միջոցով կը փորձէր հասնիլ հայկական նահանգներու հայաթափման զազրելի ծրագրի իրականացման:

Տնտեսական բազմաբնոյթ ճնշումները կը զուգակցուէին ազգայնամոլական քաղաքականութեամբ, ազգային գետնի վրայ տեղի ունեցող խժդժութիւններով, բռնութիւններով:

Թուրք կառավարող վերնախաւը, սուլթան Ապտիւլ Համիտը, կը ծրագրէին Հայկական Հարցը «լուծել» հայերու բնաջնջումով: Այդ նպատակի համար սուլթանը թերեւս 1891-ին ստեղծած էր իր անուամբ կոչուող քրտական «համիտիէ» հեծելազօրքը, որոնց հիմնական խնդիրն էր կոտորել հայերուն եւ միւս քրիստոնեաներուն:

1890-ական թուկաններուն սկիզբը սուլթանական կառավարութիւնն ամէնայն մանրամասնութեամբ մշակեց ջարդերու ծրագիրը՝ համապատասխան հրահանգներ յղելով տեղական իշխանութիւններուն՝ հայկական կոտորածները բարձրացնելով պետական մակարդակի:

Թրքական իշխանութիւնը որոշեց նախ եւ առաջ հաշուէհարդար տեսնալ հայ ազատագրական շարժման գլխաւոր օջախներէն մէկուն՝ Սասունի հետ: Սասունը Արեւմտեան Հայաստանի լեռնային գաւառներէն է, որ վարչականօրէն կը գտնուէր Պիթլիսի վիլայէթի մէջ, ունէր շուրջ 35 000 հայ բնակչութիւն:

Ազատաբաղձ եւ անկոտրում սասունցիներուն ճնշելու համար սուլթանի հրամանով թուրքական ուժերը յաճախակի յարձակումներ կը կազմակերպէին Սասունի հայկական գիւղերու վրայ:

1891 – 1892թթ. Սասունցիները պարտութեան կը մատնեն թուրք-քրտական ուժերուն, որոնք կը փորձէին ներխուժել Տարտագոմ եւ սուրի քաշել խաղաղ բնակչութեան:

Հնչակեան կուսակցութեան գործիչներ, Միհրան ՏԱՄԱՏԵԱՆ, Մեծն ՄՈՒՐԱՏ (Համբարձում ՊՕՅԱՃԵԱՆ), տեղի գործիչներ Հրայրի, Գէորգ Չաւուշի եւ ուրիշներու հետ ժողովուրդին ապստամբութեան կը կոչէին:

Շուտով լեռնականները կը հրաժարին հարկատուութենէ:

Սուլթանական կառավարութիւնը նախ կը փորձէ սասունցիներուն հնազանդեցնել քիւրտ ցեղապետերու միջոցով, աւելի սրելու համար հայ-քրտական յարաբերութիւնները: Սակայն լեռնցիք կը շարունակեն անկոտրում մնալ:

Սասունցիները Գրիգոր Մոսէեանի գլխաւորութեամբ 1893թ. Պարտութեան կը մատնեն Պիթլիսի կուսակալի կողմէ ղրկուած զօրքերուն: Բայց սուլթան կը յաջողի ձերբակալել Միհրան Տամատեանին, Տարօնի հոգեւոր առաջնորդ Ներսէս եպիսկոպոսին եւ այլ ըմբոստ սասունցիներու՝ գրեթէ 25 հոգի: Սակայն սասունցիները չեն վհատիր: Պայքարի ղեկն իրենց ձեռքը կ՛առնեն Մեծն Մուրատը, Հրայրը եւ զինակիցները, որոնք ժողովուրդին կը նախապատրաստեն զինեալ պայքարի:

Առանձնապէս մեծ աշխատանքներ կը ծաւալէ երիտասարդ հայդուկ  Գէորգ Չաւուշ:

Օգոստոսի սկիզբը թուրքական աւելի քան 40 000-անոց զօրքն ու խառնամբոխը կ՛անցնի յարձակման: Սասունցիները կը դիմեն հերոսական պաշտպանութեան՝ խիզախութեան եւ անձնազոհութեան հրաշքներ գործելով: Տղամարդկանց հետ ուս ուսի քաջաբար կը մարտնջէին նաեւ կանայք եւ պատանիներ: Բայց ուժերը խիստ անհաւասար էին: Բազմիցս գերակշիռ հակառակորդը շուտով կը գրաւէ քանի մը բնակավայրեր, նաեւ՝  պաշտպանութեան կեդրոն Գելիէգուզան գիւղը:

Ընդամէնը 2000 մարտիկ ունեցող սասունցիները նահանջելով կը դիրքաւորուին լեռները, սրընթաց հակագրոհներ կազմակերպելով, զգալի հարուածելով թշնամուն: Շուրջ 15 օր կը շարունակուի այդ անհաւասար գոտեմարտը:

Օգոստոսի վերջը թուրքական զօրքերն ի վերջոյ կը յաղթեն եւ սուրի կը քաշեն մօտ 7000 հոգու: Գիւղապետ Գրիգորի գեղանի հարսը Շաքէն կը զոհուի՝ ինքզինք նետելով ժայռէն, անոր օրինակին կը հետեւին շատեր:

Ապստամբութեան ղեկավարներու մէկ մասը (Գր. Մոսէեան, Ա. Նիկայեան եւ ուրիշներ) զոհուեցան, իսկ միւսները (Մեծն Մուրատ, Գէորգ Չաւուշ եւ այլք) ձերբակալուեցան: Մուրատ դատապարտուեցաւ 11 տարուայ բանտարկութեան եւ աքսորուեցաւ Թրիփոլի (Լիբանան):

Սասունի 1894թ. Ապստամբութիւնը Պերլինի գոնկրէսէն յետոյ արեւմտահայերու առաջին զինեալ հրապարակային արտայայտութիւնն էր օսմանեան բռնապետութեան դէմ: Սասունցիները յոյս ունէին, որ մեծ տէրութիւններ միջամտելու էին յօգուտ իրենց:  Սակայն  անոնց  յոյսերը  չարդարացան:

                                                           ՍԱՍՈՒՆՑԻ ՖԵՏԱՅԻ

                                                                                          ՍԱՍՈՒՆՑԻ   ՖԵՏԱՅԻ

                                                                                         FEDAYI   OF   SASOUN

ԱՒԵԼԻՆ՝

http://maratoug.com/archives/7710

ԳԷՈՐԳ ՉԱՒՈՒՇԻ ԱՐՁԱՆ

                                   ԱԼԵՔ   ԵՆԻԳՈՄՇԵԱՆ

                                                                         ԵՒ

                                             ՀԱՅԱՍՏԱՆԻ   ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ

                                          ԱԶԱՏԱԳՐՈՒԹԵԱՆ   ՄԱՐՏԻԿՆԵՐ

Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակի նախկին մարտիկ, Ալեք ԵՆԻԳՈՄՇԵԱՆ, առաջին անգամ ըլլալով ելոյթ ունեցաւ անցեալ շաբաթ, 8 դեկտեմբերին, Փարիզեան պետական անպատկար սրահի մը մէջ, որտեղ ներկայացուց Արեւելեան Հայաստանի (ՀՀ) իշխանութեան հայակործան տնտեսաքաղաքական «տագնապալի կացութիւնը» «situation alarmante» (ինչպէս կ՛ըսէր) ու պետական համակարգի մենաշնորհեալ կարգավիճակը, որոնց դէմ պէտք է ոտքի կանգնիլ ազգովին, մինչեւ իշխանութեան ազատագրումը աւազապետական ջոջերէն, որպէսզի հայ ժողովուրդը իբրեւ իրաւատէր, դառնայ ժողովրդապետութեան սեփականատէրը:

«Տագնապալի կացութեան» բնութագրումը, Ալեքը կատարեց իրողութեան հարազատութեամբ, առանց դարձուածային մեկնաբանութիւններու, վերհանելով հայրենաթափութեան դրդապատճառներն ու ժողովրդային կենսամակարդակի հիւծումը, որոնց հակառակ փոքրաթիւ խաւ մը երկրէն ներս կապանքած են շահոյթը, իսկ երկրէն դուրս կապուած երազօր ուղղութիւններէ՝  այսինքն ԱՄՆ, Ռուսիա ու Ե. Միութիւն:

Ազգակործան պախարակելի ընթացքի ամէնացայտուն օրինակը այն է, որ Հայաստանի անկախացումէն ի վեր՝ քսան տարի շարունակ զիրար յաջորդող վարչակարգերը պատճառ դարձած են մէկ միլիոնը գերազանցող բնակչութեան արտագաղթին՝ գլխաւորաբար Ռուսաստան եւ Ամերիկա:

Այսինքն  Հայաստանի  գրեթէ  30 հազար քառ.քմ  տարածքի  վրայ  աւելի  պակաս  բնակչութիւն  կայ  (2 միլիոն եւ 1-2 հարիւր հազար)  քան  Լիբանանի  հազիւ  10 հազար քառ.քմ  սահմաններէն  ներս՝   3 միլիոնէ աւելի:

Ալեք Ենիգոմշեան իր կարգին մատնանշեց պետական կեղծուած թուաքանակի հրապարակումը, երբ զայն կը համեմատեցուի հակադիր ուսումնասիրութեանց տուեալներուն:

Նոյնն է պարագան ընտրապայքարային զեղծարարութիւններուն:

Կացութեան արմատական յեղաշրջման գրաւականը Ալեք կը նկարագրէր հակա-խորհրդարանական կառոյցի մը կազմութեամբ՝ Նախա-խորհրդարան Pré-Parlement կոչուած, ինչպէս ներկաներուն տրամադրուած թերթիկներով բացատրուած էր, զոր պիտի հաստատեր իր կարգին Խորհրդարան մը՝ ժողովրդային վստահութեան քուէարկութեամբ, որպէսզի յաջողուի իշխանութիւնը փոխարինել համա-ժողովրդավարական ուղղութեամբ:

Հարցումի մը տուած պատասխանին ընդմէջ Ալեք զանց չառաւ պետական հարուածի coup d’état  ի գործ դրումը, բայց եւ այնպէս մնալով ժողովրդավարական ազդու կիրարկման ծիրին հաւատարիմ, ան ընգծեց համահայկական զգաստութեան հանգամանքը, Հայաստանէն ներս թէ դուրս, եւ որ հայկական զանգուածը պէտք է նախապատրաստուած, ազգային իշխանափոխութեան բոլոր լծակները օգտագործելով համազգային վերականգնման յեղափոխական գործին նուիրուի:

Այստեղ խօսք չկայ պետական կառոյցներու եւ աշխատուժի վրայ զինուած յարձակումներ իրագործելու, Սուրիոյ ահաբեկիչներու նման, ոչ իսկ բանակի պառակտմամբ հրասայլերու եւ այլ զրահապատ կարգերու չարաշահութեամբ նախագահական ապարանք ու կառավարական կեդրոն շրջապատելու, բայց միայն ԱՆԶԷՆ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԵԱՄԲ երկիր ու ժողովուրդ անէացումէ փրկել:

Ալեքի արտայայտած միտք բանին անտարակոյս այսպէս կարելի է բնորոշել, անկախ այն իրողութենէն, թէ ո՞ր տարողութեամբ քաղքենիացած ու այլասերած հայ հասարակութիւնը՝ ներսի կամ դուրսի, պատրաստակամութիւն ունի պատասխանատուութեան գիտակցութեան ընկալման:

Ալեք Ենիգոմշեան այլ քաղաքներու մէջ եւս պիտի ջանայ այս ուղեգծի ջատագով անձիք ներգրաւել, ներգործական մասնակցութեան հրամայականով, տրուած ըլլալով, որ Նախա-խորհրդարանական կազմ մը արդէն իսկ կեանքի կոչուած է Հայաստանի մէջ, զանազան ոլորտներէ ու քաղաքական, հասարակական, գաղափարախօսական կառոյցներէ, որպէսզի քաղաքացիական օրինապահութեան հաստատման համար արդէն իսկ մարտնջող երիտասարդական փոքրաթիւ շարժումը դառնայ լայնածաւալ եւ Նախա-խորհրդարանականներու կողմէ ծնունդ առնող Խորհրդարանը յաջողի ժողովրդային նեցուկի հանգամանքով կացութիւնը յաղթահարել:

Ալեք Ենիգոմշեան չէր խօսէր Սարդարապատ շարժման անունով, որու հիմնադիր անդամներէն է, ինչպէս եւ ժիրայր Սէֆիլեան, բայց համախոհութեան դիրքորոշմամբ նպատակ կայ համագործակցութեան սահմանը ներփակել արտերկրի հայութեամբ:

Միակ մտահոգութիւնը ըստ իս, որ շնորհիւ համացանցի, միջոցները լայնօրէն կը յորդորուէր օգտագործել, համահայկական այս խնդրի ու յատկապէս Նախա-խորհրդարանի, ապա Խորհրդարանի եւ յետագայ գործունէութեանց շուրջ մտորումներ փոխանակելու:

Ուրեմն բարի լոյս ձեզ, հայկական համացանցային սրճարաններ, որոնց յաճախորդները ինչքան լոյսեր ունին ջամբելու, ամերիկաներէն, ռուսաստաններէն ու համայն աշխարհէն . . . :

Ուստի նոր մարտակոչ մը արձակուած է, ու դրօշակակիրներէն մէկն է՝  Ալեք Ենիգոմշեան:

Այսօր, Ալեքի նմաններու համար առկախուած ամբողջական Հայաստանի Ազատագրութեան պայքարը ինչ որ կերպ դարձած է իշխանութեան ազատագրութեան մարտի՝ առաւելաբար բարդելով տակաւին բռնագրաւեալ Արեւմտեան Հայաստանի, Նախիջեւանի ու Կիլիկիոյ տարածքներու պահանջատիրութիւնը:

Ֆրանսական կարծեցեալ բարեհաճ պայմաններու մէջ ապրողներ պատճառ չունին հրճուելու հայկական ողբերգութեան հակառակ, վասն որոյ յառաջադէմ ու զարգացած երկիր pays développé  Ֆրանսան եւս առաջատար դիրքերու վրայ կը գտնուի, ինչ կը վերաբերի կաշառակերութեան ու ամէն մակարդակի թշուառութեան, արտաքնապէս սակայն յարատեւելով իր Փարիսեցիի կերպարով:

Երկու խօսք, երեկոյեան տեղի ունեցած այս ելոյթին առնչութեամբ:

Ժամը 20:00 -ին սկսելու նախատեսուած ծրագիրը ըստ հայկական բոլոր ժամադրութիւններու,  սկսաւ 20:30 -ին,  իսկ  ներկայութեան  քանակը  50-60-ը  չեր  գերազանցէր:

ALEK YENIKOMSHIAN - fILTRE

                                                               ԱԼԵՔ  ԵՆԻԳՈՄՇԵԱՆ,   Փարիզ,   8 դեկտեմբեր 2012   ( կեդրոնը )

                                                                    պատկեր՝   ՍԱՍՆԱԼՈՒՐ

Վիճակը մխիթարիչ չէ, որովհետեւ նախ, ինչպէս կ՛ըսէի նիւթի սկիզբը, անպատկար սրահի մէջ, պարզապէս կարելի չէր պատկերացնել առաջին անգամ նման բանախօսութեան համար եկած Ալեք Ենիգոմշեան մտիկ ընել, վերեւի յարկի սեղան-աթոռներու խզխզոցներով, կամ կողքի բաժնի ափրիկեցիներու պոռչտուքով:

Իսկ իբրեւ առաւել մտահոգութիւն՝ չհասկցայ թէ ինչո՞ւ Ալեքը ստիպուած էր հայածին oh la la-ներու համար մէկ ժամ տեւող  իր  նիւթը  ֆրանսերէնով  հրամցնել . . . :

Տակաւին, ատկից ետք, հարց ու պատասխանի երկու ժամը գերազանցող բաժնով երկու անգամ ամչկոտութեամբ հայերէնով հարցում ուղղուեցաւ, եւ որոնց համար Ալեք երկմտելով ըսաւ, «հայերէ՞նով  պատասխանեմ . . . » :

Վերջապէս թագադրելու համար բոլորը, ո՛չ Ալեքը ծանօթացնող բացման խօսքով, ո՛չ իսկ ամբողջ տեւողութեան, յիշատակութեան արժանի դարձաւ այն կազմակերպութիւնը, զոր Ալեք  Ենիգոմշեանը  դարցուց  ԱԼԵՔ  ԵՆԻԳՈՄՇԵԱՆ:

Հայաստանի  Ազատագրութեան  Հայ  Գաղտնի  Բանակ:

Armenian  Secret  Army  For  The  Liberation  Of  Armenia

ASALA FLAG 2

Ս Ա Ս Ն Ա Լ Ո Ւ Ր       SASOUNNEWS

Դեկտեմբեր  /  December  14,  2012

 
ԳԷՈՐԳ ՉԱՒՈՒՇԻ ԱՐՁԱՆ

 



Comments are closed.